110 տարեկան. Օբաման հանդիպել է ԱՄՆ-ի ամենածեր վետերանին (լուսանկարներ)
ОБЩЕСТВОԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր աշխատասենյակում հանդիպել է Միացյալ Նահանգների ամենածեր վետերանին` 110-ամյա Էմմա Դիդլեյքին:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Դիդլեյքը եղել է 38 տարեկան, երբ որոշել է համալրել Համաշխարհային 2-րդ պատերազմում կռվողների շարքերը` չնայած, որ կինը տանն ունեցել է 5 երեխա: Առաջին 7 ամսվա ընթացքում նա ծառայել է, որպես ռազմական վարորդ, հետո սկսել է մասնակցել բուն գործողություններին: Վետերանի հետ հանդիպման ժամանակ Օբաման իր երախտագիտությունն է հայտնել Դիդլեյքին` պատերազմի ժամանակ ցուցաբերած խիզախության համար:
«Դուք մեզ հիշեցնում եք այն հիանալի սերնդի մասին, որն ինքազոհության գնով հասավ հաղթանակի: Երախտապարտ եմ, որ այսօր Դուք մեզ հետ եք»,- նշել է Օբաման:




1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате
5
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank



