110 տարեկան. Օբաման հանդիպել է ԱՄՆ-ի ամենածեր վետերանին (լուսանկարներ)
SOCIETYԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր աշխատասենյակում հանդիպել է Միացյալ Նահանգների ամենածեր վետերանին` 110-ամյա Էմմա Դիդլեյքին:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Դիդլեյքը եղել է 38 տարեկան, երբ որոշել է համալրել Համաշխարհային 2-րդ պատերազմում կռվողների շարքերը` չնայած, որ կինը տանն ունեցել է 5 երեխա: Առաջին 7 ամսվա ընթացքում նա ծառայել է, որպես ռազմական վարորդ, հետո սկսել է մասնակցել բուն գործողություններին: Վետերանի հետ հանդիպման ժամանակ Օբաման իր երախտագիտությունն է հայտնել Դիդլեյքին` պատերազմի ժամանակ ցուցաբերած խիզախության համար:
«Դուք մեզ հիշեցնում եք այն հիանալի սերնդի մասին, որն ինքազոհության գնով հասավ հաղթանակի: Երախտապարտ եմ, որ այսօր Դուք մեզ հետ եք»,- նշել է Օբաման:




1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



