Արմեն Ջիգարխանյանին կարող են հիվանդանոցից դուրս գրել մարտի 10-ին
ОБЩЕСТВОԲժիշկներն Արմեն Ջիգարխանյանին կարող են հիվանդանոցից դուրս գրել մարտի 10-ին: Այդ մասին, Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել Է Մոսկվայի մարզի Տարածաշրջանային տեղեկատվական գործակալությանը:
«Տոնական օրերի կապակցությամբ նա, ամենայն հավանականությամբ, կարող Է դուրս գրվել միայն մարտի 10-ին»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ ներկայում Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ Է զգում:
80-ամյա դերասանը մարտի 5-ին տեղափոխվել Է Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի սրտաբանական բաժանմունք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»
5
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян



