Արմեն Ջիգարխանյանին կարող են հիվանդանոցից դուրս գրել մարտի 10-ին
SOCIETYԲժիշկներն Արմեն Ջիգարխանյանին կարող են հիվանդանոցից դուրս գրել մարտի 10-ին: Այդ մասին, Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել Է Մոսկվայի մարզի Տարածաշրջանային տեղեկատվական գործակալությանը:
«Տոնական օրերի կապակցությամբ նա, ամենայն հավանականությամբ, կարող Է դուրս գրվել միայն մարտի 10-ին»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ ներկայում Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ Է զգում:
80-ամյա դերասանը մարտի 5-ին տեղափոխվել Է Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի սրտաբանական բաժանմունք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



