Ավտովթար Երևան-Էջմիածին ավտոճանապարհին. կա տուժած
ОБЩЕСТВОՄարտի 6-ին, ժամը 15.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին Զվարթնոց թաղամասի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել. առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Զվարթնոց թաղամասի թիվ 1 շենքի ետնամասում դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ 525I» մակնիշի 34 NA 720 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Ուղևորներ՝ 1992 թ. ծնված Ա. Բ.-ը և 1989 թ. ծնված Տ. Մ.-ը հոսպիտալացվել են Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
1
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»
5
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян



