Ավտովթար Երևան-Էջմիածին ավտոճանապարհին. կա տուժած
SOCIETYՄարտի 6-ին, ժամը 15.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին Զվարթնոց թաղամասի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել. առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Զվարթնոց թաղամասի թիվ 1 շենքի ետնամասում դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ 525I» մակնիշի 34 NA 720 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Ուղևորներ՝ 1992 թ. ծնված Ա. Բ.-ը և 1989 թ. ծնված Տ. Մ.-ը հոսպիտալացվել են Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



