Չինաստանում գտնվող թզուկների գյուղի տարօրինակ առեղծվածը, որը մնում է չբացահայտված
ЛАЙФՉինաստանի գյուղերը սովորական գյուղեր են, սակայն մի գյուղ տարբերվում է բոլոր մյուսներից: Գիտնականներն ու փորձագետները չափազանց հետաքրքրված են Սիչուան նահանգում գտնվող Յանգսի գյուղի բնակիչներով: Ո՞րն է դրա պատճառը: Այստեղ 80 մարդ է ապրում, ընդ որում, նրանց գրեթե կեսը թզուկ է:
Ըստ Յանգսիում ապրողների՝ խոսակցություններ են պտտվում, որ ավելի քան 60 տարի առաջ մի առեղծվածային հիվանդություն է տարածվել այս փոքր գյուղում: Ամենաշատը վարակվել են 5-7 տարեկան երեխաները և հիվանդության պատճառով նրանք ուղղակի դադարել են մեծանալ: Փորձագետներն այժմ գիտեն, որ աճի դադարումը կարող է հանդիպել 20.000 մարդուց մեկի մոտ:
Երբ այս առեղծվածային դժբախտությունը համեմատաբար կանոնակարգվել է, դրանով հիվանդացած որոշ երեխաներ սկսել են տառապել տարբեր տեսակի խնդիրներով: Իսկ վարակված որոշ չափահասներ ծնունդ են տվել երեխաների, ովքեր ընդամենը 1մ են հասակ առել: Չինական կառավարությունը թույլ չի տալիս՝ այցելուներ գնան այդ գյուղ՝ անխուսափելիորեն բացելով մի ամբողջ պատմություն քաղաքային լեգենդների հետաքրքության առաջ:
Ասում են, որ քաղաքացիները զգացել են, որ սև ուժեր են ներխուժել իրենց տները և սկսել են հավատալ, որ իրենց նախնիները բարկացել են սխալ հուղարկավորություններ անելու պատճառով ու անիծել իրենց: Մյուսները հավատում են, որ պատճառը եղել է կրիան: Գյուղերից մի քանիսը պատրաստել ու կերել են սև կրիա, և դրանից շատ չանցած տարօրիանակ հիվանդությունը համակել է Յանգսին: Այնուամենայնիվ, երիտասարդ սերունդը կարծես թե ազատվել է այս չարիքից:
Պատրաստեց Past.am-ը:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



