Չինաստանում գտնվող թզուկների գյուղի տարօրինակ առեղծվածը, որը մնում է չբացահայտված
LIFEՉինաստանի գյուղերը սովորական գյուղեր են, սակայն մի գյուղ տարբերվում է բոլոր մյուսներից: Գիտնականներն ու փորձագետները չափազանց հետաքրքրված են Սիչուան նահանգում գտնվող Յանգսի գյուղի բնակիչներով: Ո՞րն է դրա պատճառը: Այստեղ 80 մարդ է ապրում, ընդ որում, նրանց գրեթե կեսը թզուկ է:
Ըստ Յանգսիում ապրողների՝ խոսակցություններ են պտտվում, որ ավելի քան 60 տարի առաջ մի առեղծվածային հիվանդություն է տարածվել այս փոքր գյուղում: Ամենաշատը վարակվել են 5-7 տարեկան երեխաները և հիվանդության պատճառով նրանք ուղղակի դադարել են մեծանալ: Փորձագետներն այժմ գիտեն, որ աճի դադարումը կարող է հանդիպել 20.000 մարդուց մեկի մոտ:
Երբ այս առեղծվածային դժբախտությունը համեմատաբար կանոնակարգվել է, դրանով հիվանդացած որոշ երեխաներ սկսել են տառապել տարբեր տեսակի խնդիրներով: Իսկ վարակված որոշ չափահասներ ծնունդ են տվել երեխաների, ովքեր ընդամենը 1մ են հասակ առել: Չինական կառավարությունը թույլ չի տալիս՝ այցելուներ գնան այդ գյուղ՝ անխուսափելիորեն բացելով մի ամբողջ պատմություն քաղաքային լեգենդների հետաքրքության առաջ:
Ասում են, որ քաղաքացիները զգացել են, որ սև ուժեր են ներխուժել իրենց տները և սկսել են հավատալ, որ իրենց նախնիները բարկացել են սխալ հուղարկավորություններ անելու պատճառով ու անիծել իրենց: Մյուսները հավատում են, որ պատճառը եղել է կրիան: Գյուղերից մի քանիսը պատրաստել ու կերել են սև կրիա, և դրանից շատ չանցած տարօրիանակ հիվանդությունը համակել է Յանգսին: Այնուամենայնիվ, երիտասարդ սերունդը կարծես թե ազատվել է այս չարիքից:
Պատրաստեց Past.am-ը:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



