Շուշի-Լիսագոր ճանապարհին բեռնատար է շրջվել. վարորդը հիվանդանոցում է
ОБЩЕСТВОՀուլիսի 17-ին, ժամը 13.22-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ – Բերձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԼՂՀ-ի արագ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ Շուշի – Լիսագոր ավտոճանապարհի 12-րդ կմ-ում «Միթսուբիշի» մակնիշի 29 6M O67 համարանիշի (վարորդ` Մ. Ս., ծնվ.1986թ., Երեւանի Կիլիկյան թաղամասի թիվ 5 փողոցի բնակարաններից մեկի բնակիչ) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Մ.Ս.ը տարբեր աստիճանի վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Շուշիի բժշկական կենտրոն, այնուհետեւ հոսպիտալացվել է Ստեպանակերտ քաղաքի ԲԿ: Տուժածի վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները ուղղել են ավտոմեքենան եւ դուրս բերել երթեւեկելի հատված:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате
5
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank



