Շուշի-Լիսագոր ճանապարհին բեռնատար է շրջվել. վարորդը հիվանդանոցում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 17-ին, ժամը 13.22-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ – Բերձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԼՂՀ-ի արագ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ Շուշի – Լիսագոր ավտոճանապարհի 12-րդ կմ-ում «Միթսուբիշի» մակնիշի 29 6M O67 համարանիշի (վարորդ` Մ. Ս., ծնվ.1986թ., Երեւանի Կիլիկյան թաղամասի թիվ 5 փողոցի բնակարաններից մեկի բնակիչ) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Մ.Ս.ը տարբեր աստիճանի վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Շուշիի բժշկական կենտրոն, այնուհետեւ հոսպիտալացվել է Ստեպանակերտ քաղաքի ԲԿ: Տուժածի վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները ուղղել են ավտոմեքենան եւ դուրս բերել երթեւեկելի հատված:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



