Վթար Երասխ-Արենի ճանապարհին. ղեկին 85-ամյա ծերունի է եղել. նրա վիճակը միջին կայուն է
ОБЩЕСТВОՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 10.27-ին ահազանգ է ստացվել, որ Երասխ-Արենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 81-րդ կմ-ում «Օպել վեկտրա» մակնիշի 34 LZ 897 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Շ., ծնվ. 1930թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորի եզրին:
Հրշեջ-փրկարարները Ա.Շ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տեղափոխել այն ավտոքարշակի վրա:
Տուժածը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է Արարատի բժշկական կենտրոն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին կայուն:
X
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате
5
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank



