Վթար Երասխ-Արենի ճանապարհին. ղեկին 85-ամյա ծերունի է եղել. նրա վիճակը միջին կայուն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 10.27-ին ահազանգ է ստացվել, որ Երասխ-Արենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 81-րդ կմ-ում «Օպել վեկտրա» մակնիշի 34 LZ 897 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Շ., ծնվ. 1930թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորի եզրին:
Հրշեջ-փրկարարները Ա.Շ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տեղափոխել այն ավտոքարշակի վրա:
Տուժածը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է Արարատի բժշկական կենտրոն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին կայուն:
X
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



