7 երեւույթ ձեր տանը, որոնք սթրես են առաջացնում
ЛАЙФԵթե անընդհատ սթրեսային իրավիճակում եք, ուշադրություն դարձրեք այս ցուցակին։ Գուցե դրանում առկա երեւույթներն են, որի պատճառով սթրեսի մեջ եք ընկնում։
1, Թափթփվածություն
Կանայք, ում տունը թափթփված է, անընդհատ սթրեսի մեջ են լինում։ Նրանք անընդհատ մտահոգվում են տան մաքրության համար, սակայն ժամանակ կամ տրամադրություն չունեն՝ իրավիճակը շտկելու համար։
2, Հեռուստացույց
Եթե անընդհատ հեռուստացույցը միացված է՝ որպես ֆոնի մաս, սակայն չեք դիտում, ժամանակն է այս սովորությանը վերջ տալ։ Ավելորդ աղմուկը սթրես է առաջացնում։
3, Վնասակար սնունդ
Այն, ինչ ուտում եք, ուղիղ կապ ունի սթրեսի մակարդակի հետ։ Առողջ մթերքը՝ վիտամիններով հարուստ, նվազեցնում է սթրեսը, իսկ անառողջը՝ հակառակը, ավելացնում է այն։
4, Ֆինասնական հաշիվները
Իհարկե, դրանք դեն նետել չի կարելի, սակայն ավելի լավ է՝ որեւէ դարակում պահեք։ Անընդհատ հաշիվներ տեսնելը սթրես է առաջացնում։
5, Բնակիչներ
Եթե ապրում եք այնպիսի մարդու հետ, ում հետ ստիպված եք կենցաղային եւ այլ խնդիրներ ունենալ, սթրեսից չեք խուսափի։ Պարզապես ուշադրություն մի դարձրեք կամ թեթեւ տարեք։
6․ Հայելիներ
Իրականում հայելիները լուրջ սթրեսի աղբյուր են։ Որքան հաճախ ես հայելու մեջ նայում, այնքան թերություններ ես գտնում սեփական արտաքինի մեջ եւ սթրեսի մեջ ես ընկնում։
7, Աշխատանք
Եթե տանն եք աշխատում, ավելի հակված եք սթրեսի, քան օֆիսում աշխատելու պարագայում։
Պատրաստեց Past.am-ը:



