Այրեք որովայնի ճարպը այս մթերքների օգնությամբ
ФОТО
Blognews.am-ը գրում է.
Դարչին
Բացի նրանից, որ դարչինը հայտնի է իր հակաբորբոքային հատկություններով և հանդիսանում է հայտնի հակաօքսիդանտներից մեկը, որը ընդունակ է արագ մաքրել արյունը, այն նաև արդյունավետ է ավելորդ ճարպի հետ պայքարի դեմ:Ճարպի առաջացումը իրանին և փորին տեղի է ունենում ինսուլինի մակարդակի տատանումներից: Նրա շատ քանակից ճարպային բջիջները որովայնում կուտակում են ավելցուկային կալորիաներ և արդյունքում այդ ամենը վերածվում է ավել ճարպի: Դարչինը օգնում է մաքրել օրգանիզմը ավելորդ շաքարից արդյունքում ճարպային բջիջները չեն գոյանում և փորի ծավալը փոքրանում է: Դարչինի ոչ մեծ փայտիկներով կարելի է համեմել թեյը:
Կանաչ թեյ
Կանաչ թեյում մեծ քանակությամբ պարունակվում են կատեխիններ: Այս նյութերը խոչընդոտում են ճարպերի կուտակմանը և խթանում նրանց այրումը:Խմեք օրը մեկ- երկու բաժակ կանաչ թեյ, պահպանելով մի քանի պարզ կանոններ` եռացող ջրով թրմել չի կարելի կանաչ թեյը, քանի որ այն կկորցնի իր օգտակար հատկությունների մեծ մասը: Ջրի ջերմաստիճանը պետք է լինի 80-85, թրման առավելագույն ժամանակը պետք է լինի 3 րոպե:
Կալցիումի պիրուվատ
Սա բնական միջոց է, որը արտադրվում է օրգանիզմում մարսողության պրոցեսում: Պիրուվատները անմիջականորեն ազդում են ճարպային կուտակումների կրճատման վրա: Այն պարունակվում է կարմիր խնձորի մեջ, կարմիր խաղողի, կարմիր գինու և պանրի մեջ: Այն կարելի է գտնել նաև հավելումների տեսքով:
Օմեգա –3
Ոչ բոլոր ճարպերն են նպաստում քաշի ավելացմանը: Ավելին, կան ճարպեր, որոնք կարող են օգնել ազատվել ավելորդ սանտիմետրերից: Սրանք օմեգա 3 ճարպաթթուներն են: Սննդի մեծ մասը, որը մենք ուտում ենք շատ քիչ է այն պարունակում, այդ պատճառով պետք է սննդի մեջ ներառել որոշ մթերքներ: Ամենից գլխավոր աղբյուրը յուղոտ ձուկն է, որին հաջորդում է ընկույզը, դդմի կորիզները, բուսական յուղը: Բանջարեղենում, մրգերում և հատապտուղներում այն շատ քիչ է պարունակվում, սակայն կա բրոկկոլիի, կաղամբի մեջ:
Վիտամին C
Վիտամին C-ն պահում է սթրեսի հորմոնները, որի շնորհիվ Ձեր փորի ճարպային բջիջները ավելի դանդաղ են կուտակում նոր ճարպ: Բացի այդ այն հանդիսանում է հզոր հակաօքսիդանտ և օգնում է կրճատել արդեն կուտակված ճարպը: Էֆֆեկտի հասնելու համար Դուք պետք է օրը ուտեք վիտամին C պարունակող գոնե երկու մթերք:
Մաքուր ջուր
Ամենից պարզ միջոցը ազատվել փորից շատ ջուր խմելն է: Խմելով ընդամենը կես լիտր ջուր Դուք արագացնում եք նյութափոխանակությունը 30%–ով: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է խմել երկու լիտր ջուր օրեկան:




















































