Սաուդյան Արաբիան ասել է՝ ով է մեղավոր Սիրիայի հրադադարի խախտման համար, սպառնացել «Պլան Բ»-ով
МЕЖДУНАРОДНОЕՍաուդյան Արաբիան Սիրիայի հրադադարի խախտման համար մեղադրել է Ռուսաստանին ու հենց Սիրիային, հայտնում է France24-ը:
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ից հայտարարել են, թե հրադադարի խախտումների մեղավորը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմն է՝ իր դաշնակից Ռուսաստանի հետ միասին:
Կիրակի օրը ակտիվիստները հայտնել էին, որ ռուսաստանյան կամ սիրիական օդանավերը ռմբակոծություններ են իրականացրել երկրի հյուսիսում: Այն դեպքում, երբ ուրբաթ օրը այդ երկրում հրադադար էր հաստատվել:
Սաուդյան Արաբիան ասել է, որ այս հարցը քննարկել է Սիրիայի հակամարտության հարցով շահագրգիռ այլ երկրների հետ: Հրադադարի չպահպանման դեպքում Էլ-Ռիյադը սպառնացել է դիմել «պահուստային ծրագրին», որի մասին ավելի վաղ հայտնել էին Վաշինգտոնից, որը սակայն չէր հստակեցվել:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



