Սաուդյան Արաբիան ասել է՝ ով է մեղավոր Սիրիայի հրադադարի խախտման համար, սպառնացել «Պլան Բ»-ով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիան Սիրիայի հրադադարի խախտման համար մեղադրել է Ռուսաստանին ու հենց Սիրիային, հայտնում է France24-ը:
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ից հայտարարել են, թե հրադադարի խախտումների մեղավորը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմն է՝ իր դաշնակից Ռուսաստանի հետ միասին:
Կիրակի օրը ակտիվիստները հայտնել էին, որ ռուսաստանյան կամ սիրիական օդանավերը ռմբակոծություններ են իրականացրել երկրի հյուսիսում: Այն դեպքում, երբ ուրբաթ օրը այդ երկրում հրադադար էր հաստատվել:
Սաուդյան Արաբիան ասել է, որ այս հարցը քննարկել է Սիրիայի հակամարտության հարցով շահագրգիռ այլ երկրների հետ: Հրադադարի չպահպանման դեպքում Էլ-Ռիյադը սպառնացել է դիմել «պահուստային ծրագրին», որի մասին ավելի վաղ հայտնել էին Վաշինգտոնից, որը սակայն չէր հստակեցվել:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



