Անկարան հայտարարել է Ջեյհան նավթամուղի վրա պայթուցիկ սարքեր գտնելու մասին
МЕЖДУНАРОДНОЕՋեյհան պարսկական նավթամուղը դադարեցրել է աշխատանքները փետրվարի 17-ին հայտնաբերված պայթուցիկ սարքերի պատճառով: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում տալով Թուրքիայի էներգետիկայի նախարարությանը:
Թուրքական իշխանությունները մեղադրում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ակտիվիստներին՝ երկրի հարավ-արևելքում՝ Շիրնակ նահանգի Իդիլ շրջանում խողովակաշարի մի հատվածը պայթեցնելու մեջ: Հրդեհից հաջողվել է խուսափել, քանի որ նավթի մատակարարումը նավթամուղով այդ պահին արդեն դադարեցված էր:
Թուրքական կողմը հայտարարել է, որ մասնագետները միջոցներ են ձեռնարկել՝ վերականգնելու նավթամուղի աշխատանքը բնականոն ռեժիմով:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



