Անկարան հայտարարել է Ջեյհան նավթամուղի վրա պայթուցիկ սարքեր գտնելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՋեյհան պարսկական նավթամուղը դադարեցրել է աշխատանքները փետրվարի 17-ին հայտնաբերված պայթուցիկ սարքերի պատճառով: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում տալով Թուրքիայի էներգետիկայի նախարարությանը:
Թուրքական իշխանությունները մեղադրում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ակտիվիստներին՝ երկրի հարավ-արևելքում՝ Շիրնակ նահանգի Իդիլ շրջանում խողովակաշարի մի հատվածը պայթեցնելու մեջ: Հրդեհից հաջողվել է խուսափել, քանի որ նավթի մատակարարումը նավթամուղով այդ պահին արդեն դադարեցված էր:
Թուրքական կողմը հայտարարել է, որ մասնագետները միջոցներ են ձեռնարկել՝ վերականգնելու նավթամուղի աշխատանքը բնականոն ռեժիմով:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



