Հայաստանի ամենահայտնի դերասանները՝ «Շանթի» նոր սերիալում
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
«Քարտ բլանշ». այսպես է կոչվում գեղարվեստական ֆիլմի կանոններով նկարահանված 24 մասանոց նոր հեռուստաֆիլմը, որը «Շանթ» հեռուստաընկերության եթերում կլինի մարտի 9-ից։ Հեռուստաֆիլմը եթերում կլինի շաբաթական 2 անգամ։ Թեև ռեժիսոր, դերասան Ժան Նշանյանը խնդրում է իրեն չնշել որպես ֆիլմի ռեժիսոր, քանի որ մեծ աշխատանք արեն են որդին՝ Արման Նշանյանը և Գրիգ Վահրամյանը՝ Հայաստանի, Գևորգ Սարգսյանը՝ ԱՄՆ-ի նկարահանումների ժամանակ, հենց նա է կանգնած ֆիլմի ակունքներում։ Սա կարելի է համարել Նշանյանների ընտանեկան ֆիլմը, որը նկարահանել են համագործակցելով «Artn-Shant TV»-ի հետ։

BlogNews-ը հանդիպել է Ժան Նշանյանին և մի շարք բացահայտումներ արել ֆիլմի մասին։ «Ամեն անգամ Հայաստան գալիս ինչ-որ մի բացահայտում եմ անում ինձ համար։ Այս անգամ բացահայտումս մեր ֆիլմի սցենարիստ Աստղիկ Սիմոնյանն էր։ Շատ ուրախ եմ նաև, որ Հայաստանում այսպիսի ջահելություն կա՝ նվիրված իր գործին, ինչպիսիք են, օրինակ, Գրիգ Վահրամյանը, Արման Միտոյանը։ Մենք կոնկրետ ռեժիսոր չենք ունեցել։ Արմանը, Գրիգը և Գևորգը շատ զիլ գործ են արել։ Ես զարմացած եմ, որ հիմա կա ջահելություն, որն այդքան լուրջ է վերաբերում իր աշխատանքին»,- ասաց Ժան Նշանյանը՝ հավելելով, որ ի սկզբանե պայամանվորվել էին, որ նկարահանելու են կինո, ոչ թե սերիալ։
Ֆիլմը բավականին լուրջ դերասանական կազմ ունի՝ Ժան Նշանյան, Շաքե Թուխմանյան, Սամվել Սարգսյան, Ռուդոլֆ Ղևոնդյան, Արման Նշանյան, Վիգեն Ստեփանյան, Քեն Գեյբլ, Լևոն Շառաֆյան, Լուսինե Սարգսյան, Սուսաննա Ղևոնդյան, Աննա Գրիգորյան, Սոֆյա Պողոսյան, Վիվիեն Բաստանջյան, Սաթենիկ Հազարյան, Հովակ Գալոյան, Սուրեն Առուստամյան, Արսեն Գրիգորյան և այլք։ Ժան Նշանյանը նշեց, որ նույնիսկ էպիզոդներում նկարահանվելու համար համագործակցել են պրոֆեսոնալ դերասանների հետ, ովքեր, եթե անգամ, դիպլոմ էլ չունեն, գոնե փորձառու են։

«Այս ֆիլմում կարևորը ոչ թե գումարային ներդրումն էր, այլ գաղափարն ու ընկերությունը։ Երիտասարդ շատ դերասաններ, իմանալով, թե ինչ կազմ է հավաքվել, ասում էին՝ մենք էլ ենք ուզում մասնակցել, բյուջեն կարևոր չէ։ Այս առումով գաղափարական կողմը մեզ մոտ շատ ուժեղ էր»,- նշեց նա և հայտնեց, որ ֆիլմի նկարահանումներին թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստանում շատ են օգնել ընկերները և հատուկ շնորհակալություն հայտնեց Վարդան Աթայանին, Վիկտորյա և Արմեն Ասլանյաններին։
Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Հայաստանում և ԱՄՆ-ում։ Այն 4 ընկերների մասին է, որոնց մարմնավորում են Ժան Նշանյանը, Շաքե Թուխմանյանը, Սամվել Սարգսյանը և Վիգեն Ստեփանյանը։ «Իրենց միջև մնացել է լավ ընկերություն, թեև յուրաքանչյուրը գնացել է իր ճանապարհով և մասնագիտական առումով ոչ մի կապ չունեն իրար հետ»,- նշեց Ժան Նշանյանը։

Թե պատմությանն ինչպես է կապվում Արման Նշանյանի հերոսը, ով ԱՄՆ-ում բանտարկյալ է, քանի որ մեղադրում է իր կնոջ՝ Սոֆյա Պողոսյանի հոերոսուհու սպանության մեջ, նա բացահայտել չի ցանկանում, միայն մի բան է նշում. հեռուստադիտողները կտեսնեն լարված և դինամիկ ֆիլմ, որտեղ կա և՛ սեր, և՛ ընկերություն, և՛ լարվածություն. «Ամեն սերիան իր ամփոփված անելիքն ունի։ Յուրաքանչյուրը կյանքում ունի իրեն վերանայելու և «քարտ բլանշի» հնարավորություն։ Յուրաքանչյուրս էլ կայնքում շատ սխալներ ենք արել և պատասխան ենք տալիս դրա համար, սակայն մարդկանց պետք է երկրորդ հնարավորություն տալ»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի



