Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի ամենահայտնի դերասանները՝ «Շանթի» նոր սերիալում

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

«Քարտ բլանշ». այսպես է կոչվում գեղարվեստական ֆիլմի կանոններով նկարահանված 24 մասանոց նոր հեռուստաֆիլմը, որը «Շանթ» հեռուստաընկերության եթերում կլինի մարտի 9-ից։ Հեռուստաֆիլմը եթերում կլինի շաբաթական 2 անգամ։ Թեև ռեժիսոր, դերասան Ժան Նշանյանը խնդրում է իրեն  չնշել որպես ֆիլմի ռեժիսոր, քանի որ մեծ աշխատանք արեն են որդին՝ Արման Նշանյանը և Գրիգ Վահրամյանը՝ Հայաստանի, Գևորգ Սարգսյանը՝  ԱՄՆ-ի նկարահանումների ժամանակ, հենց նա է կանգնած ֆիլմի ակունքներում։ Սա կարելի է համարել Նշանյանների ընտանեկան ֆիլմը, որը նկարահանել են համագործակցելով «Artn-Shant TV»-ի հետ։

BlogNews-ը  հանդիպել է Ժան Նշանյանին և մի շարք բացահայտումներ արել ֆիլմի մասին։ «Ամեն անգամ Հայաստան գալիս ինչ-որ մի բացահայտում եմ անում ինձ համար։ Այս անգամ բացահայտումս մեր ֆիլմի սցենարիստ Աստղիկ Սիմոնյանն էր։ Շատ ուրախ եմ նաև, որ Հայաստանում այսպիսի ջահելություն կա՝ նվիրված իր գործին, ինչպիսիք են, օրինակ, Գրիգ Վահրամյանը, Արման Միտոյանը։ Մենք կոնկրետ ռեժիսոր չենք ունեցել։ Արմանը, Գրիգը և Գևորգը շատ զիլ գործ են արել։ Ես զարմացած եմ, որ հիմա կա ջահելություն, որն այդքան լուրջ է վերաբերում իր աշխատանքին»,- ասաց Ժան Նշանյանը՝ հավելելով, որ ի սկզբանե պայամանվորվել էին, որ նկարահանելու են կինո, ոչ թե սերիալ։

Ֆիլմը բավականին լուրջ դերասանական կազմ ունի՝ Ժան Նշանյան, Շաքե Թուխմանյան, Սամվել Սարգսյան, Ռուդոլֆ Ղևոնդյան, Արման Նշանյան, Վիգեն Ստեփանյան, Քեն Գեյբլ, Լևոն  Շառաֆյան, Լուսինե Սարգսյան, Սուսաննա Ղևոնդյան, Աննա Գրիգորյան, Սոֆյա Պողոսյան, Վիվիեն Բաստանջյան, Սաթենիկ Հազարյան, Հովակ Գալոյան, Սուրեն Առուստամյան, Արսեն Գրիգորյան և այլք։ Ժան Նշանյանը նշեց, որ նույնիսկ էպիզոդներում նկարահանվելու համար համագործակցել են պրոֆեսոնալ դերասանների հետ, ովքեր, եթե անգամ, դիպլոմ էլ չունեն, գոնե փորձառու են։

«Այս ֆիլմում կարևորը ոչ թե գումարային  ներդրումն էր, այլ գաղափարն ու ընկերությունը։ Երիտասարդ շատ դերասաններ, իմանալով, թե ինչ կազմ է հավաքվել, ասում էին՝ մենք էլ ենք ուզում մասնակցել, բյուջեն կարևոր չէ։ Այս առումով գաղափարական կողմը մեզ մոտ շատ ուժեղ էր»,- նշեց նա և հայտնեց, որ ֆիլմի նկարահանումներին թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստանում շատ են օգնել ընկերները և հատուկ շնորհակալություն հայտնեց Վարդան Աթայանին, Վիկտորյա և Արմեն Ասլանյաններին։

Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Հայաստանում և ԱՄՆ-ում։ Այն 4 ընկերների մասին է, որոնց մարմնավորում են Ժան Նշանյանը, Շաքե Թուխմանյանը, Սամվել Սարգսյանը և Վիգեն Ստեփանյանը։ «Իրենց միջև մնացել է լավ ընկերություն, թեև յուրաքանչյուրը գնացել է իր ճանապարհով և մասնագիտական առումով ոչ մի կապ չունեն իրար հետ»,- նշեց Ժան Նշանյանը։

Թե պատմությանն ինչպես է կապվում Արման Նշանյանի հերոսը, ով ԱՄՆ-ում բանտարկյալ է, քանի որ մեղադրում է իր կնոջ՝ Սոֆյա Պողոսյանի հոերոսուհու սպանության մեջ, նա բացահայտել չի ցանկանում, միայն մի բան է նշում. հեռուստադիտողները կտեսնեն լարված և դինամիկ ֆիլմ, որտեղ կա և՛ սեր, և՛ ընկերություն, և՛ լարվածություն. «Ամեն սերիան իր ամփոփված անելիքն ունի։ Յուրաքանչյուրը կյանքում ունի իրեն վերանայելու և «քարտ բլանշի» հնարավորություն։ Յուրաքանչյուրս էլ կայնքում շատ սխալներ ենք արել և պատասխան ենք տալիս դրա համար, սակայն մարդկանց պետք է երկրորդ հնարավորություն տալ»։

                   

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Զինծառայող Նարեկ Թորոսյանի մաhվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՄիկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալովԵվրոպական շոգը հացահատիկի շուկային հասցրել է ավելի քան 2 միլիարդ եվրոյի վնաս Աննա Ծատուրյանն առաջին հայուհին է, ով բարձրացավ Լենինի գագաթՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Տղամարդը ընկել է 12-րդ հարկից ընկել է մի աղջկա վրա․ աղջիկը տեղում մահացել է Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video)