Կրեմ, որն ունի ֆանտաստիկ ազդեցություն և կնճիռները կհարթեցնի 7 օրում
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Ծերացման պրոցեսն անխուսափելի է, ինչն իր հետ բերում է մարմնի և օրգանիզմի մի շարք անցանկալի փոփոխություններ։ Այդ փոփոխություններից առաջին հերթին տեսանելի են մաշկի վրա առաջացող կնճիռները, որոնց հետ հատկապես դժվար են համակերպվում կանայք։
Շուկան առաջարկում է բազմաթիվ կրեմներ, որոնք խոստանում են դանդաղեցնել ծերացման պրոցեսն ու նվազեցնել կնճիռները։ Դժբախտաբար, դրանց մեծամասնությունն արդյունավետ չէ։ Այնպես որ, առավել նախընտրելի է և առավել անվտանգ՝ դիմել բնական միջոցներին։
Տանը պատրաստվող այս կրեմը շատ արդյունավետ է և շատ հեշտ է այն պատրաստել։ Այն կբարելավի մաշկի ընդհանուր երանգն ու կխոնավեցնի։ Այն նաև դանդաղեցնում է մաշկի ծերացումը և կանխում է կնճիռների առաջացումը։
Անհրաժետ բաղադրիչները՝
• 1 ճաշի գդալ ձիթապտղի կամ նուշի յուղ
• 1 ձվի դեղնուց
• 1 թեյի գդալ մեղր
• 2 թեյի գդալ վազելին։
Պատրաստման եղանակը
Վազելինը մի փոքր տաքացնել միկրոալիքային վառարանում (մոտ 20 վայրկյան), ավելացնել ձվի դեղնուցը, ձիթապտղի կամ նուշի յուղն ու մեղրը։ Բոլոր բաղադրիչները լավ խառնել՝ մինչև ստացվի համասեռ խառնուրդ։ Արդեն պատրաստի կրեմը լցնել ապակե փոքր տարայի մեջ։
Կրեմը քսել՝ նրբորեն մերսելով մաշկը։ 1 ժամ անց կրեմի ավելցուկը մաշկից հեռացնել ջրի մեջ թրջված ստերիլ կտորով։ Այս կրեմն ամեն օր օգտագործելու դեպքում կտեսնեք դրական արդյունքները։
Կրեմը կարելի է քսել երեկոյան՝ քնելուց 2 ժամ առաջ, պահել 1 ժամ, մաքրել և քնել։ Կրեմը պետք է պահել սառնարանում։ Այն կարելի է օգտագործել օրը 2 անգամ, քանի որ չունի բացասական կողմնակի ազդեցություններ։



