Ամերիկացիները շոկի մեջ էին, երբ տեսան, թե ում հետ է ցանկանում ամուսնանալ այս 12–ամյա աղջնակը (լուսանկարներ)
ФОТО
Tert.am–ը գրում է.
Երբեմն որևէ գլոբալ խնդրի մասին առավել հստակ պատկերացում կազմելու ու դրա կարևորությունը գիտակցելու համար անհրաժեշտ է, որ այդ ամենը տեղի ունենա անմիջապես մարդու աչքի առաջ:
Առաջնորդվելով այս սկզբունքով` բլոգեր Քոբի Փերսինը որոշել է Նյու Յորքի կենտրոնում ուշագրավ սոցիալական փորձարկում անցկացնել` մանկահասակ աղջիկներին տարեց տղամարդկանց կնության տալու տարածված պրակտիկայի խնդրի վերաբերյալ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այդ նպատակով Փերսին Նյու Յորքի ամենամարդաշատ հատվածներից մեկում` Թայմս Սքուեր հրապարակում, կազմակերպել է 65-ամյա տղամարդու ու 12-ամյա աղջկա «ամուսնությունը»:
21-ամյա երիտասարդը պատմել է, որ այս փորձարկումն իրականացրել է մանկահասակ աղջիկներին կնության տալու վերաբերյալ շարքային ամերիկացիների արձագանքը պարզելու, ինչպես նաև նրանց այս խնդրի մասին ավելի տեղեկացված դարձնելու համար:
Դատելով ստորև հրապարակված տեսանյութից` կարելի է հասկանալ, թե որքան բացասական վերաբերմունք ունեն անցորդներն այս երևույթի հանդեպ։




















































