Մարզահամերգային համալիրը հրապարակային սակարկություններով վաճառքի կհանվի
ОБЩЕСТВО«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն է ներկայացնելու ՓԲԸ-ի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին:
Սնանկության կառավարիչը ցանկանում է դատական թույլտվությունը ստանալ ընկերության գույքը մեկ լոտով, բաց դասական եղանակով վաճառելու համար:
Նախատեսվում է, որ աճուրդը տեղի կունենա այս տարվա ապրիլի 1-ին: Նշենք, որ լոտի մեկնարկային գինը ավելի քան 2.5 մլրդ դրամ է: Ի դեպ, պարտատերերն իրավունք ունեն բողոքարկել կառավարչի միջնորդությունը, որի համար նրանք ունեն յոթնօրյա ժամկետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
3
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
4
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»
5
Почему Россия наказывает армянский народ? «Паст»



