Մարզահամերգային համալիրը հրապարակային սակարկություններով վաճառքի կհանվի
SOCIETY«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն է ներկայացնելու ՓԲԸ-ի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին:
Սնանկության կառավարիչը ցանկանում է դատական թույլտվությունը ստանալ ընկերության գույքը մեկ լոտով, բաց դասական եղանակով վաճառելու համար:
Նախատեսվում է, որ աճուրդը տեղի կունենա այս տարվա ապրիլի 1-ին: Նշենք, որ լոտի մեկնարկային գինը ավելի քան 2.5 մլրդ դրամ է: Ի դեպ, պարտատերերն իրավունք ունեն բողոքարկել կառավարչի միջնորդությունը, որի համար նրանք ունեն յոթնօրյա ժամկետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
3
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
4
IDBank and Idram participate in Career City Fest
5
Unibank issues USD bonds with a 5.6% yield



