«Իսլամական պետության» պարագլուխները Իրաքից եւ Սիրիայից փախչում են Լիբիա
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխները Իրաքից եւ Սիրիայից փախչում են Լիբիա՝ հավաքագրելու նոր գործակիցների: Այդ մասին, հայտնել Է ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի հրամանատարության ներկայացուցիչ գնդապետ Սթիվ Ուորենը:
«Մենք Իրաքից եւ Սիրիայից ԻՊ-ի զինյալների մեծ արտահոսք չենք նկատում Լիբիա, սակայն արձանագրել ենք, որ այնտեղ են ուղեւորվում խոշոր դաշտային հրամանատարները»,-ամերիկացի սպայի խոսքը մեջբերել Է «Աշ Շարկ ալ Աուսաթ» համաարաբական թերթը: «Նրանք Լիբիա են գնում հարեւան երկրներից զինյալներ հավաքագրելու նպատակով»,-պարզաբանել Է Ուորենը:
Նա նաեւ նշել Է, որ մոտ ժամանակներս Լիբիայում իսլամիստների դիրքերին ավիահարվածներ չեն պլանավորվում, սակայն «դրա հավանականությունը ավելի ու ավելի Է մեծանում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



