«Իսլամական պետության» պարագլուխները Իրաքից եւ Սիրիայից փախչում են Լիբիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխները Իրաքից եւ Սիրիայից փախչում են Լիբիա՝ հավաքագրելու նոր գործակիցների: Այդ մասին, հայտնել Է ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի հրամանատարության ներկայացուցիչ գնդապետ Սթիվ Ուորենը:
«Մենք Իրաքից եւ Սիրիայից ԻՊ-ի զինյալների մեծ արտահոսք չենք նկատում Լիբիա, սակայն արձանագրել ենք, որ այնտեղ են ուղեւորվում խոշոր դաշտային հրամանատարները»,-ամերիկացի սպայի խոսքը մեջբերել Է «Աշ Շարկ ալ Աուսաթ» համաարաբական թերթը: «Նրանք Լիբիա են գնում հարեւան երկրներից զինյալներ հավաքագրելու նպատակով»,-պարզաբանել Է Ուորենը:
Նա նաեւ նշել Է, որ մոտ ժամանակներս Լիբիայում իսլամիստների դիրքերին ավիահարվածներ չեն պլանավորվում, սակայն «դրա հավանականությունը ավելի ու ավելի Է մեծանում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



