Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև
ПОЛИТИКАԱդրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին: Այս մասին ասել է Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքմենստանում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Ադրբեջանը նաև պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին և նույն տարվա աշնանը կազմակերպել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը», - ընդգծել է պետության ղեկավարը։
Ալիևը նաև երախտագիտություն է հայտնել 2027 թվականին ԱՊՀ-ում Ադրբեջանի համանախագահության որոշմանն աջակցելու համար:
«Մենք սա գնահատում ենք որպես մեր երկրի նկատմամբ բարձր վստահության վկայություն և պատրաստ ենք ակտիվորեն մասնակցել ընդհանուր խնդիրների իրականացմանը»,-նշել է նա:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



