Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև
ՔԱՂԱՔԱԿԱՆԱդրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին: Այս մասին ասել է Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքմենստանում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Ադրբեջանը նաև պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին և նույն տարվա աշնանը կազմակերպել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը», - ընդգծել է պետության ղեկավարը։
Ալիևը նաև երախտագիտություն է հայտնել 2027 թվականին ԱՊՀ-ում Ադրբեջանի համանախագահության որոշմանն աջակցելու համար:
«Մենք սա գնահատում ենք որպես մեր երկրի նկատմամբ բարձր վստահության վկայություն և պատրաստ ենք ակտիվորեն մասնակցել ընդհանուր խնդիրների իրականացմանը»,-նշել է նա:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ



