Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին
МЕЖДУНАРОДНОЕԵմենի հութիական ապստամբական «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան նոր հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային և ևս երեք նահանգների վրա: Այս մասին հաղորդել է ապստամբների կողմից վերահսկվող SABA լրատվական գործակալությունը։
Ըստ գործակալության՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարձակումների թիրախը եղել են Սանան, ինչպես նաև Ամրան, Սաադա և Թաիզ նահանգները: Գործակալությունը չի հայտնել զոհերի կամ վնասների մասին։
Ավելի վաղ հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները 47 հրթիռային և օդային հարված են հասցրել Սաադա, Թաիզ և Ալ-Ջաուֆ նահանգներում գտնվող քաղաքացիական թիրախների վրա:
1
Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



