Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵմենի հութիական ապստամբական «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան նոր հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային և ևս երեք նահանգների վրա: Այս մասին հաղորդել է ապստամբների կողմից վերահսկվող SABA լրատվական գործակալությունը։
Ըստ գործակալության՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարձակումների թիրախը եղել են Սանան, ինչպես նաև Ամրան, Սաադա և Թաիզ նահանգները: Գործակալությունը չի հայտնել զոհերի կամ վնասների մասին։
Ավելի վաղ հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները 47 հրթիռային և օդային հարված են հասցրել Սաադա, Թաիզ և Ալ-Ջաուֆ նահանգներում գտնվող քաղաքացիական թիրախների վրա:
1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



