ԱՄՆ-ն եւ Իսրայելը հակահրթիռային պաշտպանության համատեղ վարժանքներ են սկսել. Պենտագոն
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Նահանգները եւ Իսրայելն սկսել են հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) Juniper Cobra («Գիհու կոբրա») համատեղ զինավարժանքները, որոնք նպատակամղված են բալիստիկ հրթիռներից սպառնալիքի դիմագրավման գործողությունների համակարգման կատարելագործմանը:
Ինչպես հայտնել Է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ ռազմածովային ուժերի կապիտան Ջեֆ Դեւիսը, դրանք անցկացվում են յուրաքանչյուր երկու տարին մեկ եւ այս անգամ կտեւեն մինչեւ շաբաթվա վերջը:Ամերիկյան կողմից դրանց մասնակցում են 1,7 հազար զինծառայողներ եւ քաղաքացիական մասնագետներ:
Պենտագոնի ներկայացուցիչը նաեւ պատմել Է, որ զինավարժանքների ընթացքում կօգտագործվի «համակարգչային սցենար, որը նախատեսում Է այն մարտահրավերները, որոնք կարող են ծառանալ Իսրայելի առջեւ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



