ԱՄՆ-ն եւ Իսրայելը հակահրթիռային պաշտպանության համատեղ վարժանքներ են սկսել. Պենտագոն
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգները եւ Իսրայելն սկսել են հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) Juniper Cobra («Գիհու կոբրա») համատեղ զինավարժանքները, որոնք նպատակամղված են բալիստիկ հրթիռներից սպառնալիքի դիմագրավման գործողությունների համակարգման կատարելագործմանը:
Ինչպես հայտնել Է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ ռազմածովային ուժերի կապիտան Ջեֆ Դեւիսը, դրանք անցկացվում են յուրաքանչյուր երկու տարին մեկ եւ այս անգամ կտեւեն մինչեւ շաբաթվա վերջը:Ամերիկյան կողմից դրանց մասնակցում են 1,7 հազար զինծառայողներ եւ քաղաքացիական մասնագետներ:
Պենտագոնի ներկայացուցիչը նաեւ պատմել Է, որ զինավարժանքների ընթացքում կօգտագործվի «համակարգչային սցենար, որը նախատեսում Է այն մարտահրավերները, որոնք կարող են ծառանալ Իսրայելի առջեւ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



