Սիրիայի բանակը իր հսկողության տակ է վերցրել Հալեպը մատակարարող մայրուղին
МЕЖДУНАРОДНОЕՍիրիական բանակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողությունից հետ է վերցրել Հալեպը մատակարարող մայրուղին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով «Ռիա Նովոստի»-ին, այդ մասին տեղեկացրել է սիրիական Զինված ուժերում ռուսական գործակալության աղբյուրը:
«Սիրիական բանակը հետ է վերցրել կարևոր նշանակության ճանապարհը, սակայն այն դեռ արգելափակված է: Որոշ հատվածներում դեռ մարտերը շարունակում են և ահաբեկիչները կարող են կրակ բացել ճանապարհի ուղղությամբ»,-ասել է աղբյուրը:
Աղբյուրը նաև նշել է, որ ներկայում մասնագետները զբաղվում են ճանապարհի ականզերծման աշխատանքներով:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Իսլամական պետության զինյալներն իրենց հսկողության տակ են վեցրել Հալեպում սիրիական բանակի մատակարարման մայրուղին:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



