Սիրիայի բանակը իր հսկողության տակ է վերցրել Հալեպը մատակարարող մայրուղին
INTERNATIONAL NEWSՍիրիական բանակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողությունից հետ է վերցրել Հալեպը մատակարարող մայրուղին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով «Ռիա Նովոստի»-ին, այդ մասին տեղեկացրել է սիրիական Զինված ուժերում ռուսական գործակալության աղբյուրը:
«Սիրիական բանակը հետ է վերցրել կարևոր նշանակության ճանապարհը, սակայն այն դեռ արգելափակված է: Որոշ հատվածներում դեռ մարտերը շարունակում են և ահաբեկիչները կարող են կրակ բացել ճանապարհի ուղղությամբ»,-ասել է աղբյուրը:
Աղբյուրը նաև նշել է, որ ներկայում մասնագետները զբաղվում են ճանապարհի ականզերծման աշխատանքներով:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Իսլամական պետության զինյալներն իրենց հսկողության տակ են վեցրել Հալեպում սիրիական բանակի մատակարարման մայրուղին:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



