Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմին
СПОРТՄադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Սթիվ Մաքմանամանը նշել է այն ակումբների անունները, որոնց համարում է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության գլխավոր ֆավորիտներ։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
«Իհարկե, ֆավորիտների թվում է ՊՍԺ-ն։ Այս թիմը երկու տարի անընդմեջ նվաճել է տիտղոսը։ Կնշեմ նաև կատալոնական «Բարսելոնան»։ Ֆլիկի թիմը հիանալի տեսք ունի Իսպանիայի առաջնությունում։ Եթե համեմատենք նախորդ մրցաշրջանի հետ, ապա «կապտանռնագույնները» զգալիորեն ավելացրել են։ Նրանք պատրաստ են պայքարել ամենաբարձր նվաճումների համար»,- անգլիացի նախկին ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Metro պարբերականը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչում հանդիպել էին ՊՍԺ-ն ու Լոնդոնի «Արսենալը»։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը առավելության էր հասել «զինագործների» նկատմամբ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026
2
Присоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим!
3
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
4
Что если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян



