Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմին
SPORTՄադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Սթիվ Մաքմանամանը նշել է այն ակումբների անունները, որոնց համարում է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության գլխավոր ֆավորիտներ։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
«Իհարկե, ֆավորիտների թվում է ՊՍԺ-ն։ Այս թիմը երկու տարի անընդմեջ նվաճել է տիտղոսը։ Կնշեմ նաև կատալոնական «Բարսելոնան»։ Ֆլիկի թիմը հիանալի տեսք ունի Իսպանիայի առաջնությունում։ Եթե համեմատենք նախորդ մրցաշրջանի հետ, ապա «կապտանռնագույնները» զգալիորեն ավելացրել են։ Նրանք պատրաստ են պայքարել ամենաբարձր նվաճումների համար»,- անգլիացի նախկին ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Metro պարբերականը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչում հանդիպել էին ՊՍԺ-ն ու Լոնդոնի «Արսենալը»։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը առավելության էր հասել «զինագործների» նկատմամբ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
“Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
4
Ucom Supports Coca-Cola Fest 2026
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



