Հալեպի նահանգում ԻՊ-ի զինյալները հսկողության տակ են առել Սիրիայի բանակի մատակարարման միակ ճանապարհը
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հսկողության տակ են առել այն միակ ճանապարհը, որով իրականացվում Էր սիրիական բանակի մատակարարումը Հալեպի նահանգում, տեղեկացնում Է «Արմնեպրես»-ը՝ հղում անելով «Ալ Մասդար» հրատարակությանը:
Կառավարական զորքերը ԻՊ-ի զինյալների անակնկալ հարձակման հետեւանքով հարկադրված են եղել նահանջել Ռասըմ ան Նաֆալ գյուղից: Ներկայում սիրիական զորքերը հակահարձակման են պատրաստվում գյուղն ազատելու համար:
«Այն բանի հեռանկարը, որ գյուղը երկար ժամանակ գրավված կմնա ահաբեկիչների կողմից, անիրատեսական Է»,-գրում Է հրատարակությունը: Դա Հալեպում գործող բանակի մատակարարման միակ ճանապարհն Է, ինչպես նաեւ երկրի հյուսիսի մի քանի տարածաշրջաններ հասնելու միակ միջոցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



