Հալեպի նահանգում ԻՊ-ի զինյալները հսկողության տակ են առել Սիրիայի բանակի մատակարարման միակ ճանապարհը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հսկողության տակ են առել այն միակ ճանապարհը, որով իրականացվում Էր սիրիական բանակի մատակարարումը Հալեպի նահանգում, տեղեկացնում Է «Արմնեպրես»-ը՝ հղում անելով «Ալ Մասդար» հրատարակությանը:
Կառավարական զորքերը ԻՊ-ի զինյալների անակնկալ հարձակման հետեւանքով հարկադրված են եղել նահանջել Ռասըմ ան Նաֆալ գյուղից: Ներկայում սիրիական զորքերը հակահարձակման են պատրաստվում գյուղն ազատելու համար:
«Այն բանի հեռանկարը, որ գյուղը երկար ժամանակ գրավված կմնա ահաբեկիչների կողմից, անիրատեսական Է»,-գրում Է հրատարակությունը: Դա Հալեպում գործող բանակի մատակարարման միակ ճանապարհն Է, ինչպես նաեւ երկրի հյուսիսի մի քանի տարածաշրջաններ հասնելու միակ միջոցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



