Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ուշագրավ դիտարկում Հայաստանի «չորրորդ հանրապետության» մասին

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանը կարող է փոխել իր արտաքին քաղաքականությունը՝ առանց փոխելու իր պետական ինքնությունը։ Կարող է խաղաղության քաղաքականություն որդեգրել՝ առանց նախորդ պետական շրջանը «կոնֆլիկտի Հանրապետություն» անվանելու։ Կարող է ընդունել նոր տնտեսական ռազմավարություն, իրականացնել սահմանադրական բարեփոխումներ և անգամ ամբողջությամբ վերափոխել պետական կառավարման համակարգը։ Սակայն, եթե խոսքը իսկապես նոր Հանրապետության մասին է, ապա այստեղ արդեն գործում են այլ չափանիշներ։

Նոր Հանրապետությունը չի կարող ձևավորվել միայն մեկ անձի քաղաքական կամքով կամ ելույթով։ Այն չի կարող ծնվել միայն կառավարության ծրագրից կամ քաղաքական կարգախոսից։ Առավել ևս, այն չի կարող ձևավորվել Հայաստանի պատմության վերաիմաստավորման միջոցով։

Հենց այստեղ էլ առաջանում է հարցը, որ իշխանությունը պետք է պատասխան տա ոչ թե միայն ընդդիմությանը կամ առանձին քաղաքական ուժերի, այլ հասարակությանը․ ո՞վ, ե՞րբ և ի՞նչ իրավական հիմքով որոշեց, որ Հայաստանը այլևս Երրորդ Հանրապետությունում չէ։ Որտե՞ղ է այդ սահմանագիծը։ Ո՞ր իրավական ակտով է ավարտվել Երրորդ Հանրապետությունը։ Ո՞ր հանրաքվեով է ժողովուրդը որոշել, որ սկսվում է «չորրորդ հանրապետությունը»։

Եթե խոսքը նոր Հանրապետության մասին է, ապա որտե՞ղ է նոր Սահմանադրությունը, պետական կառավարման նոր համակարգը և այն իրավական հիմքը, որը թույլ է տալիս պնդել, որ Հայաստանն արդեն այլ Հանրապետությունում է ապրում։

«Նոր Հանրապետությո՞ւն, թե՞ Հայաստանի Հանրապետության քաղաքական զարգացման նոր փուլ»․ սա պարզապես անվանման հարց չէ։ Խնդիրը վերաբերում է Հայաստանի պետականության շարունակականությանը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում են «չորրորդ հանրապետություն»։ Նրա ձևակերպմամբ՝ Երրորդ Հանրապետությունը հիմնված էր «կոնֆլիկտի, հակամարտության տրամաբանության» վրա, մինչդեռ «չորրորդ հանրապետությունը» ձևավորվում է «խաղաղության տրամաբանությամբ»։ Այս տեսլականը նա կապել է նաև «իրական Հայաստանի» գաղափարախոսության և կառավարության 2026-2031 թվականների ծրագրի հետ։

Այս հայտարարությունը դժվար է դիտարկել միայն որպես հերթական քաղաքական կարգախոս։ Այն շատ ավելի խորքային հարց է առաջադրում․ իշխանությունը խոսո՞ւմ է Հայաստանի քաղաքական զարգացման նոր փուլի մասին, թե՞ փորձում է ձևակերպել պետականության նոր՝ «չորրորդ հանրապետության» փուլ։

Եթե խոսքը առաջին տարբերակի մասին է, ապա խնդիրը հիմնականում անվանման և քաղաքական հայեցակարգի շրջանակում է։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ունենալ խաղաղության նոր ռազմավարություն, արտաքին քաղաքականության նոր ուղղություններ և զարգացման նոր տեսլական՝ միևնույն պետությունը մնալով։

Սակայն եթե խոսքը իսկապես նոր Հանրապետության մասին է, ապա դրա պետաիրավական հիմքը պետք է ներկայացվի։ Հայաստանի քաղաքականությունը կարող է փոխվել առանց պետական ինքնությունը փոխելու, իսկ պետական կարգի փոփոխությունը կարող է իրականացվել միայն համապատասխան սահմանադրական և ժողովրդավարական ընթացակարգերով։

Հայաստանը չի սկսվել 2018 թվականին և չի սկսվել 2026 թվականին։ Հայաստանի պետականությունը չի կարող սկսվել կամ ավարտվել որևէ վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածով։ Մենք ունեցել ենք Առաջին Հանրապետություն, խորհրդային պետականության երկար ժամանակաշրջան և 1991 թվականին ժողովրդի կամքով վերականգնված անկախ Հայաստանի Հանրապետություն։

Այս համատեքստում կարևոր է հիշել 1991 թվականի անկախության հանրաքվեն։ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է անկախության օգտին, ոչ թե «կոնֆլիկտի Հանրապետության»։ Հանրաքվեի հարցը նման ձևակերպում չի ունեցել։ Հետևաբար Երրորդ Հանրապետության պատմական ծնունդը հետադարձաբար ներկայացնել որպես «կոնֆլիկտի տրամաբանության» արդյունք՝ նշանակում է անկախության ակտի պատմական իմաստը նույնացնել դրա հետագա ծանրագույն հետևանքներից մեկի հետ։

Այո՛, անկախ Հայաստանը հայտնվեց Ղարաբաղյան հակամարտության և պատերազմի մեջ։ Այո՛, պատերազմը դարձավ մեր պետականության պատմության ամենացավոտ ու ողբերգական էջերից մեկը։ Բայց պատերազմը Հայաստանի անկախության նպատակը չէր։ Այն պատմական հանգամանք էր, ոչ թե պետության ստեղծման գաղափարը։

Այս տարբերությունը չտեսնելը նշանակում է ամբողջ Երրորդ Հանրապետությունը նույնացնել նրա ամենածանր խնդրի հետ։ Մինչդեռ Երրորդ Հանրապետությունը շատ ավելին էր՝ անկախության հանրաքվեն, պետականության վերականգնումը, Սահմանադրությունը, բանակի ստեղծումը, դիվանագիտական ծառայությունը, պետական ինստիտուտների ձևավորումը, տնտեսական ու սոցիալական նոր համակարգի կառուցումը։

Դա նաև անկախ Հայաստանում ծնված մի ամբողջ սերնդի կյանքն էր, մարդկանց աշխատանքը, ովքեր իրենց տարիները նվիրեցին անկախ պետության կառուցմանը, և այն մարդկանց հիշողությունը, ովքեր զոհվեցին՝ հավատալով, որ զոհվում են Հայաստանի համար։

Այս ամբողջ պատմությունը մեկ բառով՝ «կոնֆլիկտ» անվանելը պատմական ամբողջական նկարագրություն չէ։ Դա քաղաքական մեկնաբանություն է։

Խաղաղությունը, իհարկե, պետք է ողջունել։ Հայաստանի համար խաղաղությունը ոչ միայն ցանկալի, այլև կենսական անհրաժեշտություն է։ Եթե երկիրը մտնում է կայուն խաղաղության նոր փուլ, դա կարող է դառնալ մեր պետականության պատմության կարևոր ձեռքբերումներից մեկը։ Սակայն խաղաղությունը Երրորդ Հանրապետության «մահվան վկայականը» չէ։

Եթե այսօր Հայաստանը կարողանում է առաջ շարժվել դեպի խաղաղություն, այդ խաղաղությունը կարելի է ներկայացնել որպես Հայաստանի պետականության զարգացման արդյունք, այլ ոչ թե նախկին Հայաստանի պատմության դատավճիռ։

Past.am-ի համար կարևոր է այս հարցի մեկ այլ կողմը ևս։ Կարելի էր ասել, օրինակ՝ «Երրորդ Հանրապետությունը մտնում է նոր՝ խաղաղության և զարգացման քաղաքական փուլ»։ Նման ձևակերպումը չի ջնջում որևէ մեկի պատմական ինքնությունը։ Սակայն «չորրորդ հանրապետություն» հասկացությունն արդեն այլ իմաստ է ենթադրում․ ինչ-որ բան ավարտվել է, և ինչ-որ նոր բան է սկսվել։

Եթե այդպես է, հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ ի՞նչն է ավարտվել։ Պետության իրավական ինքնությո՞ւնը, սահմանադրական համակարգը, պետական ինստիտուտնե՞րը, ժողովրդի որոշո՞ւմը, թե՞ պարզապես իշխանության քաղաքական գնահատականը նախորդ շրջանի նկատմամբ։

Նոր Հանրապետությունը պետք է ունենա իրական պետական-իրավական բովանդակություն։ Հայաստանը չի դառնում «իրական» կամ «անիրական»՝ կախված նրանից, թե տվյալ պահին իշխանությունն ինչ քաղաքական հայեցակարգ է առաջարկում։

Այստեղ «իրական Հայաստան» և «չորրորդ հանրապետություն» հասկացությունները կարող են ստեղծել պատմական բաժանման վտանգավոր տրամաբանություն։ Եթե այսօր հայտարարվում է՝ «սա է իրական Հայաստանը», ապա վաղը մեկ այլ իշխանություն կարող է հայտարարել, որ իրական Հայաստանը բոլորովին այլ բան է։ Այդ դեպքում Հայաստանի պատմությունը կդառնա իշխանությունների հերթափոխին համապատասխան փոփոխվող պատմություն։

Սա արդեն վտանգավոր է, որովհետև պետությունը կառավարությունից մեծ է։ Պատմությունը իշխանությունից մեծ է։ Հայաստանը իշխանությունից մեծ է։

Ոչ մի վարչապետ չպետք է իր քաղաքական ժամանակաշրջանը վերածի Հայաստանի պատմության նոր սկզբի։ Հակառակ դեպքում վաղը կարող ենք հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ յուրաքանչյուր քաղաքական իշխանություն իր գալուստը կհայտարարի որպես նոր Հանրապետության սկիզբ։

Եվ դա արդեն պետականության շարունակականություն չէ, այլ քաղաքական բրենդավորում։

Հայաստանի Հանրապետությունը չի ծնվել մեկ անձի հայտարարությամբ։ Այն չի ստեղծվել կառավարության ծրագրով կամ որևէ կուսակցության գաղափարախոսությամբ։ Այն ձևավորվել է ժողովրդի կամքով, պատմությամբ, պայքարով, կորուստներով, աշխատանքով և սերունդների ներդրմամբ։

Այդ պատճառով որևէ իշխանություն իրավունք չունի Հայաստանի պատմությունը բաժանել «ճիշտ» և «սխալ» Հանրապետությունների։ Առաջին Հանրապետությունը մեր պատմությունն է։ Խորհրդային Հայաստանը նույնպես մեր պատմության մասն է։ Երրորդ Հանրապետությունը մեր անկախ պետությունն է։

Եվ եթե որևէ իշխանություն կարծում է, որ կարող է իր քաղաքական ներկան դարձնել Հայաստանի պատմական սկիզբը, ապա պետք է հիշի մի պարզ ճշմարտություն․ իշխանությունները գալիս են ու գնում են, քաղաքական դարաշրջանները փոխվում են, բայց Հայաստանը մնում է։

Հենց այդ պատճառով Հայաստանի պատմությունը չի կարելի վերանվանել հրամանագրով, ելույթով կամ քաղաքական կարգախոսով։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ՝ այստեղ

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить