Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուշագրավ դիտարկում Հայաստանի «չորրորդ հանրապետության» մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանը կարող է փոխել իր արտաքին քաղաքականությունը՝ առանց փոխելու իր պետական ինքնությունը։ Կարող է խաղաղության քաղաքականություն որդեգրել՝ առանց նախորդ պետական շրջանը «կոնֆլիկտի Հանրապետություն» անվանելու։ Կարող է ընդունել նոր տնտեսական ռազմավարություն, իրականացնել սահմանադրական բարեփոխումներ և անգամ ամբողջությամբ վերափոխել պետական կառավարման համակարգը։ Սակայն, եթե խոսքը իսկապես նոր Հանրապետության մասին է, ապա այստեղ արդեն գործում են այլ չափանիշներ։

Նոր Հանրապետությունը չի կարող ձևավորվել միայն մեկ անձի քաղաքական կամքով կամ ելույթով։ Այն չի կարող ծնվել միայն կառավարության ծրագրից կամ քաղաքական կարգախոսից։ Առավել ևս, այն չի կարող ձևավորվել Հայաստանի պատմության վերաիմաստավորման միջոցով։

Հենց այստեղ էլ առաջանում է հարցը, որ իշխանությունը պետք է պատասխան տա ոչ թե միայն ընդդիմությանը կամ առանձին քաղաքական ուժերի, այլ հասարակությանը․ ո՞վ, ե՞րբ և ի՞նչ իրավական հիմքով որոշեց, որ Հայաստանը այլևս Երրորդ Հանրապետությունում չէ։ Որտե՞ղ է այդ սահմանագիծը։ Ո՞ր իրավական ակտով է ավարտվել Երրորդ Հանրապետությունը։ Ո՞ր հանրաքվեով է ժողովուրդը որոշել, որ սկսվում է «չորրորդ հանրապետությունը»։

Եթե խոսքը նոր Հանրապետության մասին է, ապա որտե՞ղ է նոր Սահմանադրությունը, պետական կառավարման նոր համակարգը և այն իրավական հիմքը, որը թույլ է տալիս պնդել, որ Հայաստանն արդեն այլ Հանրապետությունում է ապրում։

«Նոր Հանրապետությո՞ւն, թե՞ Հայաստանի Հանրապետության քաղաքական զարգացման նոր փուլ»․ սա պարզապես անվանման հարց չէ։ Խնդիրը վերաբերում է Հայաստանի պետականության շարունակականությանը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում են «չորրորդ հանրապետություն»։ Նրա ձևակերպմամբ՝ Երրորդ Հանրապետությունը հիմնված էր «կոնֆլիկտի, հակամարտության տրամաբանության» վրա, մինչդեռ «չորրորդ հանրապետությունը» ձևավորվում է «խաղաղության տրամաբանությամբ»։ Այս տեսլականը նա կապել է նաև «իրական Հայաստանի» գաղափարախոսության և կառավարության 2026-2031 թվականների ծրագրի հետ։

Այս հայտարարությունը դժվար է դիտարկել միայն որպես հերթական քաղաքական կարգախոս։ Այն շատ ավելի խորքային հարց է առաջադրում․ իշխանությունը խոսո՞ւմ է Հայաստանի քաղաքական զարգացման նոր փուլի մասին, թե՞ փորձում է ձևակերպել պետականության նոր՝ «չորրորդ հանրապետության» փուլ։

Եթե խոսքը առաջին տարբերակի մասին է, ապա խնդիրը հիմնականում անվանման և քաղաքական հայեցակարգի շրջանակում է։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ունենալ խաղաղության նոր ռազմավարություն, արտաքին քաղաքականության նոր ուղղություններ և զարգացման նոր տեսլական՝ միևնույն պետությունը մնալով։

Սակայն եթե խոսքը իսկապես նոր Հանրապետության մասին է, ապա դրա պետաիրավական հիմքը պետք է ներկայացվի։ Հայաստանի քաղաքականությունը կարող է փոխվել առանց պետական ինքնությունը փոխելու, իսկ պետական կարգի փոփոխությունը կարող է իրականացվել միայն համապատասխան սահմանադրական և ժողովրդավարական ընթացակարգերով։

Հայաստանը չի սկսվել 2018 թվականին և չի սկսվել 2026 թվականին։ Հայաստանի պետականությունը չի կարող սկսվել կամ ավարտվել որևէ վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածով։ Մենք ունեցել ենք Առաջին Հանրապետություն, խորհրդային պետականության երկար ժամանակաշրջան և 1991 թվականին ժողովրդի կամքով վերականգնված անկախ Հայաստանի Հանրապետություն։

Այս համատեքստում կարևոր է հիշել 1991 թվականի անկախության հանրաքվեն։ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է անկախության օգտին, ոչ թե «կոնֆլիկտի Հանրապետության»։ Հանրաքվեի հարցը նման ձևակերպում չի ունեցել։ Հետևաբար Երրորդ Հանրապետության պատմական ծնունդը հետադարձաբար ներկայացնել որպես «կոնֆլիկտի տրամաբանության» արդյունք՝ նշանակում է անկախության ակտի պատմական իմաստը նույնացնել դրա հետագա ծանրագույն հետևանքներից մեկի հետ։

Այո՛, անկախ Հայաստանը հայտնվեց Ղարաբաղյան հակամարտության և պատերազմի մեջ։ Այո՛, պատերազմը դարձավ մեր պետականության պատմության ամենացավոտ ու ողբերգական էջերից մեկը։ Բայց պատերազմը Հայաստանի անկախության նպատակը չէր։ Այն պատմական հանգամանք էր, ոչ թե պետության ստեղծման գաղափարը։

Այս տարբերությունը չտեսնելը նշանակում է ամբողջ Երրորդ Հանրապետությունը նույնացնել նրա ամենածանր խնդրի հետ։ Մինչդեռ Երրորդ Հանրապետությունը շատ ավելին էր՝ անկախության հանրաքվեն, պետականության վերականգնումը, Սահմանադրությունը, բանակի ստեղծումը, դիվանագիտական ծառայությունը, պետական ինստիտուտների ձևավորումը, տնտեսական ու սոցիալական նոր համակարգի կառուցումը։

Դա նաև անկախ Հայաստանում ծնված մի ամբողջ սերնդի կյանքն էր, մարդկանց աշխատանքը, ովքեր իրենց տարիները նվիրեցին անկախ պետության կառուցմանը, և այն մարդկանց հիշողությունը, ովքեր զոհվեցին՝ հավատալով, որ զոհվում են Հայաստանի համար։

Այս ամբողջ պատմությունը մեկ բառով՝ «կոնֆլիկտ» անվանելը պատմական ամբողջական նկարագրություն չէ։ Դա քաղաքական մեկնաբանություն է։

Խաղաղությունը, իհարկե, պետք է ողջունել։ Հայաստանի համար խաղաղությունը ոչ միայն ցանկալի, այլև կենսական անհրաժեշտություն է։ Եթե երկիրը մտնում է կայուն խաղաղության նոր փուլ, դա կարող է դառնալ մեր պետականության պատմության կարևոր ձեռքբերումներից մեկը։ Սակայն խաղաղությունը Երրորդ Հանրապետության «մահվան վկայականը» չէ։

Եթե այսօր Հայաստանը կարողանում է առաջ շարժվել դեպի խաղաղություն, այդ խաղաղությունը կարելի է ներկայացնել որպես Հայաստանի պետականության զարգացման արդյունք, այլ ոչ թե նախկին Հայաստանի պատմության դատավճիռ։

Past.am-ի համար կարևոր է այս հարցի մեկ այլ կողմը ևս։ Կարելի էր ասել, օրինակ՝ «Երրորդ Հանրապետությունը մտնում է նոր՝ խաղաղության և զարգացման քաղաքական փուլ»։ Նման ձևակերպումը չի ջնջում որևէ մեկի պատմական ինքնությունը։ Սակայն «չորրորդ հանրապետություն» հասկացությունն արդեն այլ իմաստ է ենթադրում․ ինչ-որ բան ավարտվել է, և ինչ-որ նոր բան է սկսվել։

Եթե այդպես է, հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ ի՞նչն է ավարտվել։ Պետության իրավական ինքնությո՞ւնը, սահմանադրական համակարգը, պետական ինստիտուտնե՞րը, ժողովրդի որոշո՞ւմը, թե՞ պարզապես իշխանության քաղաքական գնահատականը նախորդ շրջանի նկատմամբ։

Նոր Հանրապետությունը պետք է ունենա իրական պետական-իրավական բովանդակություն։ Հայաստանը չի դառնում «իրական» կամ «անիրական»՝ կախված նրանից, թե տվյալ պահին իշխանությունն ինչ քաղաքական հայեցակարգ է առաջարկում։

Այստեղ «իրական Հայաստան» և «չորրորդ հանրապետություն» հասկացությունները կարող են ստեղծել պատմական բաժանման վտանգավոր տրամաբանություն։ Եթե այսօր հայտարարվում է՝ «սա է իրական Հայաստանը», ապա վաղը մեկ այլ իշխանություն կարող է հայտարարել, որ իրական Հայաստանը բոլորովին այլ բան է։ Այդ դեպքում Հայաստանի պատմությունը կդառնա իշխանությունների հերթափոխին համապատասխան փոփոխվող պատմություն։

Սա արդեն վտանգավոր է, որովհետև պետությունը կառավարությունից մեծ է։ Պատմությունը իշխանությունից մեծ է։ Հայաստանը իշխանությունից մեծ է։

Ոչ մի վարչապետ չպետք է իր քաղաքական ժամանակաշրջանը վերածի Հայաստանի պատմության նոր սկզբի։ Հակառակ դեպքում վաղը կարող ենք հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ յուրաքանչյուր քաղաքական իշխանություն իր գալուստը կհայտարարի որպես նոր Հանրապետության սկիզբ։

Եվ դա արդեն պետականության շարունակականություն չէ, այլ քաղաքական բրենդավորում։

Հայաստանի Հանրապետությունը չի ծնվել մեկ անձի հայտարարությամբ։ Այն չի ստեղծվել կառավարության ծրագրով կամ որևէ կուսակցության գաղափարախոսությամբ։ Այն ձևավորվել է ժողովրդի կամքով, պատմությամբ, պայքարով, կորուստներով, աշխատանքով և սերունդների ներդրմամբ։

Այդ պատճառով որևէ իշխանություն իրավունք չունի Հայաստանի պատմությունը բաժանել «ճիշտ» և «սխալ» Հանրապետությունների։ Առաջին Հանրապետությունը մեր պատմությունն է։ Խորհրդային Հայաստանը նույնպես մեր պատմության մասն է։ Երրորդ Հանրապետությունը մեր անկախ պետությունն է։

Եվ եթե որևէ իշխանություն կարծում է, որ կարող է իր քաղաքական ներկան դարձնել Հայաստանի պատմական սկիզբը, ապա պետք է հիշի մի պարզ ճշմարտություն․ իշխանությունները գալիս են ու գնում են, քաղաքական դարաշրջանները փոխվում են, բայց Հայաստանը մնում է։

Հենց այդ պատճառով Հայաստանի պատմությունը չի կարելի վերանվանել հրամանագրով, ելույթով կամ քաղաքական կարգախոսով։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ՝ այստեղ

Ինչ անակնկալ գին կունենա ոսկին 2026 թվականի վերջինՍյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ» Հոկտեմբերի 12/13-ին լույս չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկերՍաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա Սողոմոնյան