Ереван, 13.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երանի կախարդական փայտիկ լիներ, և կրկին վերադառնայի Ռոմանիս մանկություն։ Շատ լավ է անցել տղայիս մանկությունը, հրաշալի ընտանիքում և մթնոլորտում է մեծացել։ Բոլորն իրեն շատ են սիրել։ Անտարբեր չէր սպորտի հանդեպ։ Խենթի նման էր սիրում ֆուտբոլը, հինգ տարեկանից հաճախում էր ֆուտբոլի, հոգնում էր, բայց ամեն օր պարտաճանաչ մասնակցում էր պարապմունքներին։ Ցանկանում էր տարբեր բարձրակարգ թիմերում խաղալ, բայց երազանքն, ավաղ, անկատար մնաց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ռոմանի մայրիկը՝ տիկին Ռուզաննան։

Ռոմանը ծնունդով Լոռու մարզից է, Տաշիր քաղաքից։ Սովորել է տեղի դպրոցում։ Այն ավարտելուց հետո ընդունվել է Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ, հասցրել է ուսանող լինել, թեկուզ շատ կարճ։ Որդու դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ հայոց լեզուն և գրականությունը նրա սիրելի առարկաներն էին։ «Շատ սիրուն ձեռագիր ուներ Ռոմանս։ Զուգահեռ նաև դաշնամուրի հաճախեց, ցանկանում էինք, որ ավելի հասուն տարիքում սինթեզատոր նվագել սովորեր, սակայն երեք տարի հաճախեց դաշնամուրի, հետո ասաց, որ դա իրենը չէ։ Իր համար ամեն դեպքում ֆուտբոլը դարձավ առաջնային»։

2020 թվականի հունվարի 8-ին Ռոմանը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Հադրութի առաջին պաշտպանականում։ «Շատ գոհ էր ծառայությունից, ինն ամիս սիրով ծառայեց, ոչ մի անգամ չտրտնջաց, չբողոքեց, բայց, ցավոք, սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Ամեն անգամ զանգելուց ասում էր, որ ծառայությունն ավարտելուց հետո մնալու է Հադրութում։ Իր խոսքերն էին. «Մա՛մ, ես այս տեղը շատ եմ հավանել, կմնամ Հադրութում ապրելու»։ Երբ հիմա հիշում եմ 2020 թվականին Ռոմանիս ասած խոսքերը, ամեն ինչ գալիս, ընկնում է իր տեղը։ Նախքան պատերազմը հաճախ էր ասում. «Մա՛մ, մենք այս հողի համար ենք կանգնած, ամեն ինչ պետք է անենք, որ թուրքերը ձեզ չհասնեն»»։

Երբ խոսում ենք զորացրվելուց հետո Ռոմանի երազանքների մասին, տիկին Ռուզաննան նշում է՝ վերադառնալուց հետո պետք է ամուսնանար։ «Սիրահարված էր, երբ մեկնեց ծառայության։ Անգամ մինչ բանակ գնալն էր ուզում ամուսնանալ, բայց ես, կարծես, հոգուս խորքում ինչ-որ ցավ զգայի, ասացի՝ չէ, Ռոմա՛ն ջան, բանակ գնա, արի, հետո մեծ հարսանիք կանենք քեզ համար։ Իր ամենակարևոր ցանկությունն ընտանիք կազմելն էր, և, իհարկե, նաև կրթությունը շարունակելը։ Ցանկանում էր Հայաստանում մնալ, չմեկնել արտագնա աշխատանքի Ռուսաստանի Դաշնություն»։

Բայց սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը փոխեց հազարավոր տղաների կյանքի ուղին, Ռոմանինը՝ նույնպես։ «35 օր իմ տղան մասնակցել է պատերազմին։ Այդ օրերի ընթացքում մի անգամ չի ասել՝ կռիվ է, վատ ենք, օգնեք։ Բայց հետո իմացանք, որ շրջափակման մեջ են հայտնվել, ընկերները զոհվել են իր աչքի առաջ, շատերին հուղարկավորել են, սարսափի միջով են անցել, բայց մեզ հետ զրուցելուց գոնե մի անգամ չի բողոքել։ Իր հետ ամեն օր զրուցել ենք։ Այնպիսի ձայներ էի լսում, որ անգամ պատմելու չէ։ Իրեն ասում էի՝ Ռոմա՛ն, ձեզ մոտ կռիվ է, ձայներ են լսվում, իսկ նա արձագանքում էր. «Մա՛մ, ես ապահով տեղում եմ»։ Այդպես ինձ խաբեց, հանգստացրեց 35 օր։ Բայց այն օրը, երբ իրենից զանգ չեկավ, ասացի՝ տղաս չկա։ Բոլորն ինձ հակառակն էին համոզում, ասում էին՝ գուցե գերի է, գուցե հարմար չէ։ Բայց ես գիտեի՝ Ռոմանս չէր կարող ինձ չզանգել»։

Ռոմանը Հադրութում է եղել մինչև հոկտեմբերի 27-ը։ «Հայկ անունով շատ լավ հրամանատար է եղել, իրենց շրջափակումից մի կերպ հանել է, բերել «Մարտունի 2»։ Այդտեղ հոկտեմբերի 31-ին սարսափելի օդային հարվածներ են եղել, երեխեքը զոհվել են։ Այդ օրն առավոտյան զանգեց ինձ, կարծես հրաժեշտ տար։ Ասաց. «Մա՛մ ջան, Հադրութից մեզ բերել են Մարտունի»։ Ինձ հետ խոսելիս վազում էր դաշտի մեջ, ձայներ էի լսում։ Մեքենաներից մեկին արդեն հարվածել էին, տղաները զոհվել էին, այդ պահին իրենք փրկվել էին, բայց երևի կանխազգացում ուներ, որ իրենք էլ ողջ չեն մնա։ Զգում էի, որ տղաս ինձ հրաժեշտ է տալիս։ Ասաց. «Մա՛մ ջան, ես քեզ սիրում եմ, ամեն ինչ լավ է լինելու»: Եվ շարունակում էր վազել։ Իսկ հետո զանգն անջատվեց։ Նույնիսկ պատերազմի ժամանակ չտրտնջացող իմ տղան հոկտեմբերին ինձ ասաց. «Մա՛մ, ես ամեն ինչ կանեմ, որ թուրքերը ձեզ չհասնեն, բայց տանը մենակ մի մնա»։ Անհանգստանում էր ինձ համար»։

Ռոմանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում՝ ավիացիայի հարվածից, տուն «վերադարձել»... երեք ամիս անց։ «Հունվարի 13-ին զանգ եկավ։ Փոքր տղաս ձեռքերով պատին էր հարվածում։ Հարցրեցի՝ ի՞նչ է եղել, Հարութ ջան։ Այդ պահին ինձ ոչինչ չասաց, բայց ես ամեն ինչ հասկացա։ Զանգը Հերացիից էր»։

Ապրելու ուժի մասին։ «Անհնար է մոռանալ այն, ինչ տեղի ունեցավ։ Ես էլ եմ ապրում, ի վերջո, էլի երեխա ունեմ։ Բայց սա ապրել չի։ Այս վեց տարվա ընթացքում կորցրեցի առողջությունս։ Սա ապրել չի, ուղղակի փորձում եմ հնարավորինս ամուր լինել մյուս տղայիս համար։ Երկու տարի առաջ մեր տան դուռը թակեցին, մի տղա էր Ստեփանակերտից, նա մինչև վերջ կռվել էր տղայիս հետ, վիրավորվել։ Տուն մտավ, ձեռքս համբուրեց, ասաց. «Ձեր տղան առյուծ էր, իմ կյանքը փրկել է։ Ես ձեզ գտա, որ ասեմ այդ մասին»։ Մեկ շաբաթ մնաց մեր տանը։ Այնպիսի բաներ պատմեց իմ Ռոմանից։ Տղաս մեզ ոչինչ չէր ասում։ Պատերազմի ժամանակ ձեռնամարտի է բռնվել թշնամու հետ, երբ տեսել է, որ ընկերոջ վրա են հարձակվել։ Փրկել է ընկերոջ կյանքը։ Այնպիսի բաներ պատմեց այդ տղան, որ հավատս չէր գալիս։ Ասում էի՝ չի կարող պատահել, որ իմ տղան ինչ-որ մեկին կյանքից զրկեր, նա մի ճանճ չի սատկացրել անգամ։ Բայց պատերազմի ժամանակ, երբ վտանգի տակ է եղել ընկերոջ կյանքը, Ռոմանս անասելի խիզախություն է դրսևորել։

Հիմա մյուս տղայիս համար եմ ապրում։ Մի երազանք ունեմ՝ Հարութիս Ռոման անունով որդուն տեսնեմ։ Հիմա միայն դրա համար եմ ապրում։ Երեխան առանց ծնողի կարող է ապրել, բայց ծնողն առանց զավակի ապրել չի կարող։ Դա անհնար մի բան է։ Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ»։

Հ. Գ. - Ռոման Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։ Հուղարկավորված է Տաշիրի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Риторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян