Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երանի կախարդական փայտիկ լիներ, և կրկին վերադառնայի Ռոմանիս մանկություն։ Շատ լավ է անցել տղայիս մանկությունը, հրաշալի ընտանիքում և մթնոլորտում է մեծացել։ Բոլորն իրեն շատ են սիրել։ Անտարբեր չէր սպորտի հանդեպ։ Խենթի նման էր սիրում ֆուտբոլը, հինգ տարեկանից հաճախում էր ֆուտբոլի, հոգնում էր, բայց ամեն օր պարտաճանաչ մասնակցում էր պարապմունքներին։ Ցանկանում էր տարբեր բարձրակարգ թիմերում խաղալ, բայց երազանքն, ավաղ, անկատար մնաց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ռոմանի մայրիկը՝ տիկին Ռուզաննան։

Ռոմանը ծնունդով Լոռու մարզից է, Տաշիր քաղաքից։ Սովորել է տեղի դպրոցում։ Այն ավարտելուց հետո ընդունվել է Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ, հասցրել է ուսանող լինել, թեկուզ շատ կարճ։ Որդու դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ հայոց լեզուն և գրականությունը նրա սիրելի առարկաներն էին։ «Շատ սիրուն ձեռագիր ուներ Ռոմանս։ Զուգահեռ նաև դաշնամուրի հաճախեց, ցանկանում էինք, որ ավելի հասուն տարիքում սինթեզատոր նվագել սովորեր, սակայն երեք տարի հաճախեց դաշնամուրի, հետո ասաց, որ դա իրենը չէ։ Իր համար ամեն դեպքում ֆուտբոլը դարձավ առաջնային»։

2020 թվականի հունվարի 8-ին Ռոմանը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Հադրութի առաջին պաշտպանականում։ «Շատ գոհ էր ծառայությունից, ինն ամիս սիրով ծառայեց, ոչ մի անգամ չտրտնջաց, չբողոքեց, բայց, ցավոք, սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Ամեն անգամ զանգելուց ասում էր, որ ծառայությունն ավարտելուց հետո մնալու է Հադրութում։ Իր խոսքերն էին. «Մա՛մ, ես այս տեղը շատ եմ հավանել, կմնամ Հադրութում ապրելու»։ Երբ հիմա հիշում եմ 2020 թվականին Ռոմանիս ասած խոսքերը, ամեն ինչ գալիս, ընկնում է իր տեղը։ Նախքան պատերազմը հաճախ էր ասում. «Մա՛մ, մենք այս հողի համար ենք կանգնած, ամեն ինչ պետք է անենք, որ թուրքերը ձեզ չհասնեն»»։

Երբ խոսում ենք զորացրվելուց հետո Ռոմանի երազանքների մասին, տիկին Ռուզաննան նշում է՝ վերադառնալուց հետո պետք է ամուսնանար։ «Սիրահարված էր, երբ մեկնեց ծառայության։ Անգամ մինչ բանակ գնալն էր ուզում ամուսնանալ, բայց ես, կարծես, հոգուս խորքում ինչ-որ ցավ զգայի, ասացի՝ չէ, Ռոմա՛ն ջան, բանակ գնա, արի, հետո մեծ հարսանիք կանենք քեզ համար։ Իր ամենակարևոր ցանկությունն ընտանիք կազմելն էր, և, իհարկե, նաև կրթությունը շարունակելը։ Ցանկանում էր Հայաստանում մնալ, չմեկնել արտագնա աշխատանքի Ռուսաստանի Դաշնություն»։

Բայց սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը փոխեց հազարավոր տղաների կյանքի ուղին, Ռոմանինը՝ նույնպես։ «35 օր իմ տղան մասնակցել է պատերազմին։ Այդ օրերի ընթացքում մի անգամ չի ասել՝ կռիվ է, վատ ենք, օգնեք։ Բայց հետո իմացանք, որ շրջափակման մեջ են հայտնվել, ընկերները զոհվել են իր աչքի առաջ, շատերին հուղարկավորել են, սարսափի միջով են անցել, բայց մեզ հետ զրուցելուց գոնե մի անգամ չի բողոքել։ Իր հետ ամեն օր զրուցել ենք։ Այնպիսի ձայներ էի լսում, որ անգամ պատմելու չէ։ Իրեն ասում էի՝ Ռոմա՛ն, ձեզ մոտ կռիվ է, ձայներ են լսվում, իսկ նա արձագանքում էր. «Մա՛մ, ես ապահով տեղում եմ»։ Այդպես ինձ խաբեց, հանգստացրեց 35 օր։ Բայց այն օրը, երբ իրենից զանգ չեկավ, ասացի՝ տղաս չկա։ Բոլորն ինձ հակառակն էին համոզում, ասում էին՝ գուցե գերի է, գուցե հարմար չէ։ Բայց ես գիտեի՝ Ռոմանս չէր կարող ինձ չզանգել»։

Ռոմանը Հադրութում է եղել մինչև հոկտեմբերի 27-ը։ «Հայկ անունով շատ լավ հրամանատար է եղել, իրենց շրջափակումից մի կերպ հանել է, բերել «Մարտունի 2»։ Այդտեղ հոկտեմբերի 31-ին սարսափելի օդային հարվածներ են եղել, երեխեքը զոհվել են։ Այդ օրն առավոտյան զանգեց ինձ, կարծես հրաժեշտ տար։ Ասաց. «Մա՛մ ջան, Հադրութից մեզ բերել են Մարտունի»։ Ինձ հետ խոսելիս վազում էր դաշտի մեջ, ձայներ էի լսում։ Մեքենաներից մեկին արդեն հարվածել էին, տղաները զոհվել էին, այդ պահին իրենք փրկվել էին, բայց երևի կանխազգացում ուներ, որ իրենք էլ ողջ չեն մնա։ Զգում էի, որ տղաս ինձ հրաժեշտ է տալիս։ Ասաց. «Մա՛մ ջան, ես քեզ սիրում եմ, ամեն ինչ լավ է լինելու»: Եվ շարունակում էր վազել։ Իսկ հետո զանգն անջատվեց։ Նույնիսկ պատերազմի ժամանակ չտրտնջացող իմ տղան հոկտեմբերին ինձ ասաց. «Մա՛մ, ես ամեն ինչ կանեմ, որ թուրքերը ձեզ չհասնեն, բայց տանը մենակ մի մնա»։ Անհանգստանում էր ինձ համար»։

Ռոմանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում՝ ավիացիայի հարվածից, տուն «վերադարձել»... երեք ամիս անց։ «Հունվարի 13-ին զանգ եկավ։ Փոքր տղաս ձեռքերով պատին էր հարվածում։ Հարցրեցի՝ ի՞նչ է եղել, Հարութ ջան։ Այդ պահին ինձ ոչինչ չասաց, բայց ես ամեն ինչ հասկացա։ Զանգը Հերացիից էր»։

Ապրելու ուժի մասին։ «Անհնար է մոռանալ այն, ինչ տեղի ունեցավ։ Ես էլ եմ ապրում, ի վերջո, էլի երեխա ունեմ։ Բայց սա ապրել չի։ Այս վեց տարվա ընթացքում կորցրեցի առողջությունս։ Սա ապրել չի, ուղղակի փորձում եմ հնարավորինս ամուր լինել մյուս տղայիս համար։ Երկու տարի առաջ մեր տան դուռը թակեցին, մի տղա էր Ստեփանակերտից, նա մինչև վերջ կռվել էր տղայիս հետ, վիրավորվել։ Տուն մտավ, ձեռքս համբուրեց, ասաց. «Ձեր տղան առյուծ էր, իմ կյանքը փրկել է։ Ես ձեզ գտա, որ ասեմ այդ մասին»։ Մեկ շաբաթ մնաց մեր տանը։ Այնպիսի բաներ պատմեց իմ Ռոմանից։ Տղաս մեզ ոչինչ չէր ասում։ Պատերազմի ժամանակ ձեռնամարտի է բռնվել թշնամու հետ, երբ տեսել է, որ ընկերոջ վրա են հարձակվել։ Փրկել է ընկերոջ կյանքը։ Այնպիսի բաներ պատմեց այդ տղան, որ հավատս չէր գալիս։ Ասում էի՝ չի կարող պատահել, որ իմ տղան ինչ-որ մեկին կյանքից զրկեր, նա մի ճանճ չի սատկացրել անգամ։ Բայց պատերազմի ժամանակ, երբ վտանգի տակ է եղել ընկերոջ կյանքը, Ռոմանս անասելի խիզախություն է դրսևորել։

Հիմա մյուս տղայիս համար եմ ապրում։ Մի երազանք ունեմ՝ Հարութիս Ռոման անունով որդուն տեսնեմ։ Հիմա միայն դրա համար եմ ապրում։ Երեխան առանց ծնողի կարող է ապրել, բայց ծնողն առանց զավակի ապրել չի կարող։ Դա անհնար մի բան է։ Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ»։

Հ. Գ. - Ռոման Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։ Հուղարկավորված է Տաշիրի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա ԿոստանյանՎարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Հայտնաբերվել են անհետ կորած հոր և որդու մարմիններըԿոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք Չալաբյան«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»Գազամատակարարման պլանային դադարեցումներ. որ հասցեներում գազ չի լինի հոկտեմբերի 14-ին