Երևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորման
ОБЩЕСТВОՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ օգոստոսի 12-18-ը Երևանում օդի աղտոտվածության մի շարք ցուցանիշներ գերազանցել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Փոշու պարունակությունը նորմայից բարձր է եղել Կենտրոնում՝ օգոստոսի 13-17-ը, իսկ Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը։ Շենգավիթում և Նոր Նորքում փոշու թույլատրելի մակարդակի գերազանցում չի արձանագրվել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից բարձր է եղել Կենտրոնում՝ օգոստոսի 12-ին և 15-18-ը, Նոր Նորքում՝ նույն օրերին, իսկ Արաբկիրում՝ օգոստոսի 17-18-ը։
Միաժամանակ, Շենգավիթում ազոտի երկօքսիդի մակարդակի գերազանցում չի գրանցվել, իսկ ծծմբի երկօքսիդի պարունակությունը քաղաքի դիտարկված հատվածներում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



