Երևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորման
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ օգոստոսի 12-18-ը Երևանում օդի աղտոտվածության մի շարք ցուցանիշներ գերազանցել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Փոշու պարունակությունը նորմայից բարձր է եղել Կենտրոնում՝ օգոստոսի 13-17-ը, իսկ Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը։ Շենգավիթում և Նոր Նորքում փոշու թույլատրելի մակարդակի գերազանցում չի արձանագրվել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից բարձր է եղել Կենտրոնում՝ օգոստոսի 12-ին և 15-18-ը, Նոր Նորքում՝ նույն օրերին, իսկ Արաբկիրում՝ օգոստոսի 17-18-ը։
Միաժամանակ, Շենգավիթում ազոտի երկօքսիդի մակարդակի գերազանցում չի գրանցվել, իսկ ծծմբի երկօքսիդի պարունակությունը քաղաքի դիտարկված հատվածներում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը



