Հորդանանին տրված ամերիկյան աջակցությունը կազմում է ավելի քան 1 միլիարդ դոլար
МЕЖДУНАРОДНОЕՀորդանանին տրված ամերիկյան աջակցությունը «գերազանցում է1 միլիարդ դոլարը և ընդգրկում է տարբեր ոլորտներ»: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը` հղում անելով թագավորության արտաքին գործերի նախարար Նասեր Ջաուդին, ով այս հայտարարությունն արել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ Ամանում կայացած բանակցություններից հետո:
Ինչպես հաղորդում է «Sky News Arabia»-ն, արտգործնախարարը ուշադրությունը հրավիրել է հատկապես Հորդանանին բաժին հասած տնտեսական այն ծանր հետևանքներին, որոնք առաջանում են Սիրիայում հակամարտության պատճառով: «Մենք ցանկանում ենք, որ այս երկարաձգված ճգնաժամը շուտով քաղաքական լուծում ստանա, ինչը կհանգեցնի փախստականների սուր հիմնախնդրի լուծմանը»,-ընդգծել է նա:
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



