Հորդանանին տրված ամերիկյան աջակցությունը կազմում է ավելի քան 1 միլիարդ դոլար
INTERNATIONAL NEWSՀորդանանին տրված ամերիկյան աջակցությունը «գերազանցում է1 միլիարդ դոլարը և ընդգրկում է տարբեր ոլորտներ»: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը` հղում անելով թագավորության արտաքին գործերի նախարար Նասեր Ջաուդին, ով այս հայտարարությունն արել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ Ամանում կայացած բանակցություններից հետո:
Ինչպես հաղորդում է «Sky News Arabia»-ն, արտգործնախարարը ուշադրությունը հրավիրել է հատկապես Հորդանանին բաժին հասած տնտեսական այն ծանր հետևանքներին, որոնք առաջանում են Սիրիայում հակամարտության պատճառով: «Մենք ցանկանում ենք, որ այս երկարաձգված ճգնաժամը շուտով քաղաքական լուծում ստանա, ինչը կհանգեցնի փախստականների սուր հիմնախնդրի լուծմանը»,-ընդգծել է նա:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



