Ереван, 25.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

Օրերս ձերբակալվեց, ապա երկու ամսով կալանավորվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը։ Շատերին զայրացրեցին նախ ձերբակալության հրապարակված կադրերը, իսկ հետո Քննչական կոմիտեի հրապարակած հաղորդագրությունը, որտեղ, բացի մեղադրանքի մանրամասներից, նաև անձնական կյանքին առնչվող տեղեկություններ կային։

Արգամ Աբրահամյանի ձերբակալության, Քննչական կոմիտեի հաղորդագրության և առաջադրված մեղադրանքի իրավական հիմքերի շուրջ «Փաստ»-ը զրուցել է «Վիրտուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, Արգամ Աբրահամյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հետ։

«Ցանկացած անձի ձերբակալելու, բերման ենթարկելու համար օրենքը թույլ է տալիս, որ, ըստ անհրաժեշտության, նաև ուժ կիրառվի։ Ուժի կիրառումը պետք է լինի բացարձակապես անհրաժեշտություն, և եթե դրա անհրաժեշտությունը չկա, որևէ մեկն իրավունք չունի ուժ, բռնություն կիրառել։ Սա օրենքը հստակ սահմանում է, և հետևաբար ցանկացած դեպքում, երբ տեսնում ենք ուժի և բռնության կիրառում, պետք է տեսնենք, թե որն է դրա պատճառը և ինչքանո՞վ է դա համաչափ իրավիճակին։ Տեսնում ենք, որ Արգամ Աբրահամյանը գետնին պառկեցված վիճակում է, ձեռքերը հետևի կողմում, նա բացարձակապես չի շարժվում, նրան ձեռնաշղթաներ են հագցնում։ Առաջինը՝ ինչո՞ւ պետք է գետնին գցվի, չկա նման կարգ, այսինքն՝ դրա իմաստը որևէ կերպ չկա, բայց նույնիսկ գցելուց հետո տեսնում ենք, որ մեկ այլ աշխատակից ծունկը դնում է գլխին և գլխին սեղմած պահում է։ Այդ իրավիճակում այս ամենն անհամաչափ ուժի կիրառում է։ Միշտ պետք է ընդունենք՝ ցանկացած անձ, ով մեղադրվում կամ կասկածվում է հանցանքի մեջ, կարող է մի օր պարզվել, որ անմեղ է։ Դատարանը դեռևս պետք է որոշի՝ մեղավո՞ր է, թե՞ ոչ։ Բռնություն են գործադրում, նման վիճակներ ստեղծում, պետք է սա հետևյալ կերպ դիտարկել՝ այլ հնար, տարբերակ չկա՞ր, անվտանգ ձերբակալության և այլնի միակ ձևը սա՞ էր։ Այս պարագայում դրա մասին ընդհանրապես խոսք չկա, և դա իրենց տեսանյութից ակնհայտ է»,- նշում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Աբրահամյանի ձերբակալությունից հետո ՔԿ-ի հրապարակած հաղորդագրությանը՝ փաստաբանն ընդգծում է․ «Մինչև այս պահը երբևէ չեմ տեսել որևէ պետական մարմնի, այդ թվում՝ Քննչական կոմիտեի կողմից հաղորդագրության նման տեքստի ձևակերպում, հրապարակում։ Այստեղ մի քանի իրավունքների կոպիտ խախտումներ կան։ Խոսքը վերաբերում է անձի կրոնական համոզմունքներին, դավանանքին, անձնական կյանքի մյուս տվյալներին։ Սրանք անձնական կյանքի տվյալներ են, որի գաղտնիությունը երաշխավորվում է ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ Եվրոպական կոնվենցիայով։ Ինչո՞ւ է այս իրավունքը բարձրացված Սահմանադրության, Եվրոպական կոնվենցիայի մակարդակների։

Ցանկացած անձ պետք է իմանա, որ իր անձնական կյանքի վերաբերյալ տվյալները գաղտնի են, որևէ մեկն իրավունք չունի դա հրապարակել, առավել ևս պետական մարմինները, ովքեր այդ տվյալներն օրենքով ստանում են հենց օրենքի թույլտվությամբ։ Բայց օրենքը երբեք թույլտվություն չի տալիս, որ պետական մարմինները ստանան այս տվյալները ու հրապարակեն։ Իրենք ի սկզբանե անձնական կյանքի վերաբերյալ տվյալները կարող են հավաքել օրենքով սահմանված նպատակով և հրապարակել օրենքով սահմանված նպատակով։ Տվյալների հավաքումը քրեական գործի քննությունն է։ Օրենքն ասել է՝ կարող եք այս տվյալները քննել, բացահայտել, հավաքել, բայց բացառապես քրեական գործի քննության, բացահայտման համար։ Օրենքն արգելում է այդ տվյալների հրապարակումը։

Ընդ որում՝ այն, ինչ գրված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ այնպես է մատուցվում, իբրև թե, արդեն հաստատված փաստեր են, բայց սա դեռևս քննության առարկա է, պետք է հաստատվի կամ հերքվի, բայց նույնիսկ հաստատված լինելու պարագայում իրավունք չկա հրապարակելու։ Օրենքը նախատեսում է, որ նախաքննական գաղտնիքից բացի, նման գործերի պարագայում դատաքննության դռնփակության ռեժիմ կարող է կիրառվել։ Հետևաբար՝ այստեղ հատկապես պետական մարմինները պետք է ծայրահեղ զգույշ լինեն։

Այդ հրապարակումից հետո հանրային դաշտում, սոցիալական հարթակներում բոլոր մեկնաբանություններում կա կոնկրետ թիրախավորում, իսկ դա տարբեր մարդկանց մակարդակում կարող է բերել շատ խիստ բացասական երևույթների։ Չկենտրոնանամ այս դեպքի վրա, բայց մեկ այլ անձի մասով կարող է նման անձնական տվյալների հրապարակումը հանգեցնել նույնիսկ ինքնասպանության։ Չի կարելի պետական ռեսուրսն օգտագործել և նման գործողություններ անել։ Սա ծայրահեղ սխալ մոտեցում է, սա չպետք է սովորություն դառնա։ Հակառակ դեպքում որևէ քաղաքացի չի կարող երաշխավորված լինել, որ իր անձնական կյանքի վերաբերյալ տվյալները չեն հրապարակվի։

Օրինակ՝ անձին կանչում են հարցաքննության, ասում են՝ պարտավոր ես ճիշտ ցուցմունք տալ։ Մեկ այլ իրավիճակում իքս անձը չի հայտնի, թե ում հետ ինչ հարաբերություններ ունի, բայց այս իրավիճակում օրենքով պարտավոր է և հայտնում է։ Ի՞նչ է, եթե քննչական մարմինը դա իմացավ, հաջորդ քայլին պետք է հրապարակի՞։ Սա բացարձակ սխալ, անթույլատրելի մոտեցում է։ Իսկ այս դեպքում տեսնում ենք, թե վայրկյանների ընթացքում ինչպիսի բովանդակությամբ տեքստ հրապարակվեց։ Ամեն մեկը կարող է իր հետևություններն անել, թե ինչու, բայց ես արձանագրում եմ, որ սա անօրինական և սխալ մոտեցում է»։

Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքի մասով նրա պաշտպանն ընդգծում է․ «Նա մեղադրանքը բացարձակապես չի ընդունում։ Այն նյութերը, ապացույցները, որոնք ներկայացվել էին կալանքի միջնորդությանը կից, բացարձակապես անհիմն էին և չեն հիմնավորում նրա որևէ մեղք։ Ավելին՝ այս վարկածը քննարկման, քննության առարկա է դարձել դեռևս 2023 թվականից, և քննության արդյունքում չի հաստատվել, բայց հանկարծ նույն փաստական տվյալները 2026 թվականին դարձան բավարար։ Այս առումով կարծում եմ, որ այս ամենը կրկին ենթադրությունների տեղիք է տալիս։ Բայց մեղադրանքը անհիմն է և այս պահի դրությամբ ներկայացված ապացույցները որևէ կերպ մեղքը չեն հաստատում, դա ևս ակնհայտ է»։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай