Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Օրերս ձերբակալվեց, ապա երկու ամսով կալանավորվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը։ Շատերին զայրացրեցին նախ ձերբակալության հրապարակված կադրերը, իսկ հետո Քննչական կոմիտեի հրապարակած հաղորդագրությունը, որտեղ, բացի մեղադրանքի մանրամասներից, նաև անձնական կյանքին առնչվող տեղեկություններ կային։

Արգամ Աբրահամյանի ձերբակալության, Քննչական կոմիտեի հաղորդագրության և առաջադրված մեղադրանքի իրավական հիմքերի շուրջ «Փաստ»-ը զրուցել է «Վիրտուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, Արգամ Աբրահամյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հետ։

«Ցանկացած անձի ձերբակալելու, բերման ենթարկելու համար օրենքը թույլ է տալիս, որ, ըստ անհրաժեշտության, նաև ուժ կիրառվի։ Ուժի կիրառումը պետք է լինի բացարձակապես անհրաժեշտություն, և եթե դրա անհրաժեշտությունը չկա, որևէ մեկն իրավունք չունի ուժ, բռնություն կիրառել։ Սա օրենքը հստակ սահմանում է, և հետևաբար ցանկացած դեպքում, երբ տեսնում ենք ուժի և բռնության կիրառում, պետք է տեսնենք, թե որն է դրա պատճառը և ինչքանո՞վ է դա համաչափ իրավիճակին։ Տեսնում ենք, որ Արգամ Աբրահամյանը գետնին պառկեցված վիճակում է, ձեռքերը հետևի կողմում, նա բացարձակապես չի շարժվում, նրան ձեռնաշղթաներ են հագցնում։ Առաջինը՝ ինչո՞ւ պետք է գետնին գցվի, չկա նման կարգ, այսինքն՝ դրա իմաստը որևէ կերպ չկա, բայց նույնիսկ գցելուց հետո տեսնում ենք, որ մեկ այլ աշխատակից ծունկը դնում է գլխին և գլխին սեղմած պահում է։ Այդ իրավիճակում այս ամենն անհամաչափ ուժի կիրառում է։ Միշտ պետք է ընդունենք՝ ցանկացած անձ, ով մեղադրվում կամ կասկածվում է հանցանքի մեջ, կարող է մի օր պարզվել, որ անմեղ է։ Դատարանը դեռևս պետք է որոշի՝ մեղավո՞ր է, թե՞ ոչ։ Բռնություն են գործադրում, նման վիճակներ ստեղծում, պետք է սա հետևյալ կերպ դիտարկել՝ այլ հնար, տարբերակ չկա՞ր, անվտանգ ձերբակալության և այլնի միակ ձևը սա՞ էր։ Այս պարագայում դրա մասին ընդհանրապես խոսք չկա, և դա իրենց տեսանյութից ակնհայտ է»,- նշում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Աբրահամյանի ձերբակալությունից հետո ՔԿ-ի հրապարակած հաղորդագրությանը՝ փաստաբանն ընդգծում է․ «Մինչև այս պահը երբևէ չեմ տեսել որևէ պետական մարմնի, այդ թվում՝ Քննչական կոմիտեի կողմից հաղորդագրության նման տեքստի ձևակերպում, հրապարակում։ Այստեղ մի քանի իրավունքների կոպիտ խախտումներ կան։ Խոսքը վերաբերում է անձի կրոնական համոզմունքներին, դավանանքին, անձնական կյանքի մյուս տվյալներին։ Սրանք անձնական կյանքի տվյալներ են, որի գաղտնիությունը երաշխավորվում է ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ Եվրոպական կոնվենցիայով։ Ինչո՞ւ է այս իրավունքը բարձրացված Սահմանադրության, Եվրոպական կոնվենցիայի մակարդակների։

Ցանկացած անձ պետք է իմանա, որ իր անձնական կյանքի վերաբերյալ տվյալները գաղտնի են, որևէ մեկն իրավունք չունի դա հրապարակել, առավել ևս պետական մարմինները, ովքեր այդ տվյալներն օրենքով ստանում են հենց օրենքի թույլտվությամբ։ Բայց օրենքը երբեք թույլտվություն չի տալիս, որ պետական մարմինները ստանան այս տվյալները ու հրապարակեն։ Իրենք ի սկզբանե անձնական կյանքի վերաբերյալ տվյալները կարող են հավաքել օրենքով սահմանված նպատակով և հրապարակել օրենքով սահմանված նպատակով։ Տվյալների հավաքումը քրեական գործի քննությունն է։ Օրենքն ասել է՝ կարող եք այս տվյալները քննել, բացահայտել, հավաքել, բայց բացառապես քրեական գործի քննության, բացահայտման համար։ Օրենքն արգելում է այդ տվյալների հրապարակումը։

Ընդ որում՝ այն, ինչ գրված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ այնպես է մատուցվում, իբրև թե, արդեն հաստատված փաստեր են, բայց սա դեռևս քննության առարկա է, պետք է հաստատվի կամ հերքվի, բայց նույնիսկ հաստատված լինելու պարագայում իրավունք չկա հրապարակելու։ Օրենքը նախատեսում է, որ նախաքննական գաղտնիքից բացի, նման գործերի պարագայում դատաքննության դռնփակության ռեժիմ կարող է կիրառվել։ Հետևաբար՝ այստեղ հատկապես պետական մարմինները պետք է ծայրահեղ զգույշ լինեն։

Այդ հրապարակումից հետո հանրային դաշտում, սոցիալական հարթակներում բոլոր մեկնաբանություններում կա կոնկրետ թիրախավորում, իսկ դա տարբեր մարդկանց մակարդակում կարող է բերել շատ խիստ բացասական երևույթների։ Չկենտրոնանամ այս դեպքի վրա, բայց մեկ այլ անձի մասով կարող է նման անձնական տվյալների հրապարակումը հանգեցնել նույնիսկ ինքնասպանության։ Չի կարելի պետական ռեսուրսն օգտագործել և նման գործողություններ անել։ Սա ծայրահեղ սխալ մոտեցում է, սա չպետք է սովորություն դառնա։ Հակառակ դեպքում որևէ քաղաքացի չի կարող երաշխավորված լինել, որ իր անձնական կյանքի վերաբերյալ տվյալները չեն հրապարակվի։

Օրինակ՝ անձին կանչում են հարցաքննության, ասում են՝ պարտավոր ես ճիշտ ցուցմունք տալ։ Մեկ այլ իրավիճակում իքս անձը չի հայտնի, թե ում հետ ինչ հարաբերություններ ունի, բայց այս իրավիճակում օրենքով պարտավոր է և հայտնում է։ Ի՞նչ է, եթե քննչական մարմինը դա իմացավ, հաջորդ քայլին պետք է հրապարակի՞։ Սա բացարձակ սխալ, անթույլատրելի մոտեցում է։ Իսկ այս դեպքում տեսնում ենք, թե վայրկյանների ընթացքում ինչպիսի բովանդակությամբ տեքստ հրապարակվեց։ Ամեն մեկը կարող է իր հետևություններն անել, թե ինչու, բայց ես արձանագրում եմ, որ սա անօրինական և սխալ մոտեցում է»։

Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքի մասով նրա պաշտպանն ընդգծում է․ «Նա մեղադրանքը բացարձակապես չի ընդունում։ Այն նյութերը, ապացույցները, որոնք ներկայացվել էին կալանքի միջնորդությանը կից, բացարձակապես անհիմն էին և չեն հիմնավորում նրա որևէ մեղք։ Ավելին՝ այս վարկածը քննարկման, քննության առարկա է դարձել դեռևս 2023 թվականից, և քննության արդյունքում չի հաստատվել, բայց հանկարծ նույն փաստական տվյալները 2026 թվականին դարձան բավարար։ Այս առումով կարծում եմ, որ այս ամենը կրկին ենթադրությունների տեղիք է տալիս։ Բայց մեղադրանքը անհիմն է և այս պահի դրությամբ ներկայացված ապացույցները որևէ կերպ մեղքը չեն հաստատում, դա ևս ակնհայտ է»։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան