«Տորպեդո»-ն չորրորդ ուսումնամարզական հավաքը կանցկացնի Երևանում
СПОРТՖուտբոլի Ռուսաստանի պրոֆեսիոնալ լիգայի (երրորդ լիգա) Արմավիրի «Տորպեդո» ակումբը վերջին` չորրորդ ուսումնամարզական հավաքի շրջանակներում կայցելի Երեւան: Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի անդամները Երևան կժա մանեն փետրվարի 23-ին: Մարզումները կանցկացնեն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։
Հավաքի ընթացքում Վալերի Կարպինի սաները ստուգողական հանդիպում կանցկացնեն Երևանի «Բանանց»-ի հետ: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ին: Ուսումնամարզական հավաքը կտևի մինչև 2016թ.-ի մարտի 1-ը: Այնուհետեւ թիմը կմեկնի Արմավիր, որտեղ կշարունակի նախապատրաստվել մրցաշրջանի շարունակությանը:
«Տորպեդո»-ի կազմում հանդես են գալիս նաեւ հայ ֆուտբոլիստներ Արմեն Համբարձումյանն ու Ռոման Գրիգորյանը:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри
5
Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?



