«Տորպեդո»-ն չորրորդ ուսումնամարզական հավաքը կանցկացնի Երևանում
ՍՊՈՐՏՖուտբոլի Ռուսաստանի պրոֆեսիոնալ լիգայի (երրորդ լիգա) Արմավիրի «Տորպեդո» ակումբը վերջին` չորրորդ ուսումնամարզական հավաքի շրջանակներում կայցելի Երեւան: Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի անդամները Երևան կժա մանեն փետրվարի 23-ին: Մարզումները կանցկացնեն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։
Հավաքի ընթացքում Վալերի Կարպինի սաները ստուգողական հանդիպում կանցկացնեն Երևանի «Բանանց»-ի հետ: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ին: Ուսումնամարզական հավաքը կտևի մինչև 2016թ.-ի մարտի 1-ը: Այնուհետեւ թիմը կմեկնի Արմավիր, որտեղ կշարունակի նախապատրաստվել մրցաշրջանի շարունակությանը:
«Տորպեդո»-ի կազմում հանդես են գալիս նաեւ հայ ֆուտբոլիստներ Արմեն Համբարձումյանն ու Ռոման Գրիգորյանը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



